Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան

Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պետք է շարունակեն խորանալ տարբեր ոլորտներում: Այս մասին նա ասաց մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին Վրաստան նախատեսվող այցին:

«Կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները դրական են: Հույս ունեմ, որ այն օրերին, երբ ես կրկին ծառայում եմ մեր պետությանը, այս հարաբերությունները կխորանան: Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք: Երկու ժողովուրդները երկար տարիներ միասին են աշխատել: Ըստ իս` երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խորանան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական»,-ասաց նախագահը:

Նա շեշտեց, որ ժամանակն է` վրացի ընկերները, բարեկամներն այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում