AM | RU
USD
EUR
RUB

Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը կնշվի համերգային ծրագրով

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ավանդույթի համաձայն` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձը կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը: Համերգը կեզրափակի Հայկ Պետրոսյանը` կատարելով Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները:

1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնվեց Շահնուր (ֆրանսուհի բուժքույրի թեթև ձեռքով՝ Շառլ) Ազնավուրյանը, ով հետագայում դարձավ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը:

«1923 թվականի աշնան նորույթն իսկապես արտասովոր էր, մայրիկը հղի էր: Այդ արտակարգ նորությունն իմանալուն պես Միշան ու հայրը փակում են ռեստորանը, մտերիմների հետ որոշում նշել «Կովկասի» գինու, վոդկայի գետերով, նման դեպքում անխուսափելի ուրախության արցունքներով…Երրորդ բաժակից հետո նրանք վճռում են, որ նորածինը արու զավակ է լինելու, յոթերորդից հետո՝ դառնալու է հաղթանդամ, գեղեցիկ ու առնական տղամարդ, տասնմեկերորդից հետո՝ Ազնավուրյան տոհմանունը տարածելու է աշխարհով մեկ… վերջում թառով սկսում են գովերգել դեռ չծնված երեխային: Մի խոսքով՝ երկու տղամարդ գինու մեջ գտնում են ճշմարտությունը, հարբածության մշուշոտ երկնակամարում կանխագուշակում Շառլի ապագան, որը գրեթե նույնությամբ պիտի իրականանար, այն չնչին տարբերությոններով, որոնք հավանաբար ձեր աչքից էլ չվրիպեցին». հատված Աիդա Ազնավուր-Կառվարենցի «Ափարիկս» գրքից:

 

Լրահոս
Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan