ՆԱՏՕ-ի ռազմանավեր են մտել Վրաստանի Փոթի նավահանգիստ

ՆԱՏՕ-ի ռազմանավեր են մտել Վրաստանի Փոթի նավահանգիստ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի (SNMG2) չորս նավ Է մայիսի 14-ին ժամանել Վրաստանի Փոթի նավահանգիստ:

Ինչպես հայտնել են Փոթիի քաղաքապետարանում, նավահանգիստ մտած նավախմբի կազմում են՝ ֆլագմանական նավը՝ HMS Duncan (Մեծ Բրիտանիա) Էսկադրային ականակիրը, TCG Gemlik (Թուրքիա) ֆրեգատը, BGS Drazki (Բուլղարիա) ֆրեգատը и RS Regele Ferdinant (Ռումինիա) ֆրեգատը:

Այցի շրջանակում SNMG2-ի հրամանատարության ներկայացուցիչները՝ հրամանատար Մայքլ Ութլիի գլխավորությամբ, կայցելելեն Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության բազա, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնեն սահմանապահ ոստիկանության պետի եւ առափնյա պահպանության դեպարտամենտի ղեկավարության հետ:

«ՆԱՏՕ-ի նավերը Փոթիի նավահանգստում կգտնվեն մինչեւ մայիսի 18-ը եւ համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության հետ»,- նշել են քաղաքապետարանում: Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, սա ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերի առաջին այցը չԷ Վրաստան: 2017 թվականի նոյեմբերին SNMG2 խմբի նավերը ժամանել Էին Բաթումի նավահանգիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում