Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Times.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում օդային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին այդ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ պաղեստինցիների նախաձեռնած բողոքի զանգվածայի ցույցերի ֆոնին:

Այդ մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրներին:

Իսրայելական կողմի տեղեկություններով օդային հարվածները հասցվել են Ջաբալիա բնակավայրում ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճամբարի տարածքի 5 կետերի՝ ի պատասխան պաղեստինցի ծայրահեղականների թշնամական գործողությունների: Ավիահարվածների հետևանքով տուժած պաղեստինցիների մասին տվյալներ իսրայելական բանակը չի հաղորդել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում