Ախմախներ: Մարդը Ինքը Տիեզերք է

Ախմախներ: Մարդը Ինքը Տիեզերք է

Հորքուրիս խնդրել եմ պեչենի ա թխել, էն պատերազմի տարիներին, որ թխում էր մեկ-մեկ’ ‘էդ պեչենիներից 🙂 : Հիմա համ ուտում եմ, համ էլ մանկությանս համն եմ առնում… Կարող ա՞ բիձացել եմ… 🙂

Մի տարօրինակ բան ասե՞մ: Անգամ էդ արկերն ու ռմբակոծությունն եմ կարոտել: Էդ ժամանակ մարդկությունն էլ մարդկության նման էր: Ամբողջ ընտանիքով մի 8 հոգի (էդ ժամանակ փոքր ախպերս, որ հիմա ծառայում է , դեռ չէր ծնվել: Պատերազմի տարիներին’ 93 թվին ծնվեց, ու իր ծնվելով Գորիսի ռմբակոծությունն էլ վերջացավ) մի փոքր պադվալում հավաքվում էինք: Եթե հոսանք չէր լինում լամպի լույսի տակ պապան հեքիաթ էր պատմում, եթե հոսանք էր լինում, ու հեռուստացույց էինք նայում’ Հեռուստատեսությամբ ազգային ռազմահայրենասիրական երգեր էր, Երրորդ ալիքը կարգին ֆիլմեր էր ցույց տալիս’ Սասունի պաշտպանները, Մայրիկ և այլն… Նկարում էինք, Երգեր էինք երգում, Տատիկը մեզ հանելուկներ էր հարցնում, որ մտածենք ասենք, մաթեմատիկայից բարդ հարցեր էր տալիս, որ հաշվենք պատասխանենք: Կարճ ասած, եթե էսօր դա համարվում է ազգայնական, ծայրահեղական, և այլն որակավորմներով բնութագրվող կենցաղ, մեր համար սովորական հայկական մարդավարի կյանք էր… Այ էդ կյանքն եմ ուզում:

Հիմա որտեղ նայում ես կամ քաղաքականությունից են խոսում, կամ պոռնկությունից… դրա համար կամ քաղաքական գործիչներ են աջ ու ձախ կամ պոռնիկներ…

Էլ ոչ-ոք չի գրում գյուղացու մասին.. արհեստավորի մասին, հովվի մասին, բժշկի մասին, մանկապարտեզի դաստիարակի ու մանկավարժի մասին… Եթե էն ժամանակվա ճարտարապետությամբ տունը, որ կառուցվում էր մի ընդհանուր միջանցք սենյակ ուներ որից բոլոր սենյակները գնացող դռներ էին ու ընտանիքը հիմնականում այդ սենյակում էր հավաքվում, էսօր անգամ ճարտարապետությամբ են առանձնացվել իրարից բոլոր սենյակները’ Մարդը տիեզերքի կենտրոն… Մարդը ամեն ինչից Վեր: Ախմախներ: Մարդը Ինքը Տիեզերք է, բայց առանց ընտանիք ու՞մ ա պետք Մարդը: Մարդը մարդավայել պիտի ապրի… Գռադի տակ, պատերազմի տարիներին, լույս չկար, փող չկար, Վառելանյութ չկար, մենք փամփուշտ էինք հավաքում փողոցից, կրակած փամփուշտներ, գռադի ասկոլկաներ, մի ամբողջ տոպռակ ասկոլկա ունեի հավաքած… Դպրոց էի գնում ես էդ տարիներին նոր նոր… Սովորացնում էին, եթե հանկարծ ճանապարհին գռադը սկսի, կամ մոտակա տան բակը պիտի մտնեմ ու ապաստան խնդրեմ, կամ պառկեմ առվի մեջ ու սպասեմ մինչև վերջանա ռմբակոծությունը: Բայց ինձ երջանիկ էի զգում էդ տարիներին: Հայկական երգն ու պարը անպակաս էր մեր շուրթերից, Հորս դեմքին խոժոռ կնճիռներ չէի տեսնում, ու որ ասում էինք հեքիաթ պատմի’ չէր ասում տրամադրություն չունեմ… «Ազատ» մամուլ էլ չկար էդ ժամանակ, ու ընդհանրապես մամուլը շատ քիչ էր ու մեր կյանքն էլ քիչ էր թունավորվում դրանից…

Էսօր ի՞նչ կյանքով է ապրում Հայը… հարց տալիս ե՞ք Ինքներդ Ձեզ: ԴՈՒՔ Ի՞ՆՉ ԿՅԱՆՔՈՎ ԵՔ ԱՊՐՈՒՄ…

Խոսքը սոցիալականին չի վերաբերվում, օ ոչ, բնավ ոչ Սոցիալականին: Խոսքը Արժեհամակարգին է վերաբերվում: ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ: Դուք ձեզ (մենք մեզ) հայ զգում ե՞նք: Հասկանում ե՞նք ինչ բան է Հայ լինելը: Էդ մենակ Հայ ծնվելը չի… Էսօր ասում են, մի երեխա ունենանք լավ պահենք կամ մաքսիմում երկուսը… Իմ չորրորդ ախպերը պատերազմի տարիներին է ծնվել, երբ լույս չկար, գազ չկար, գումար ու աշխատանք չկար, վառելանյութ չկար, ու ոչ մի սոցիալական նորմալ պայմաններ չկային’ Բայց Ոգի կար… ազգային ոգի կար… մարդն էլ մարդ էր… Հայն էլ Հայ… ու էսօր Ինքը Ծառայում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում’ Արցախում սահման են պահում: Ես հասկացել եմ, որ իմ մանկությունը կարոտել եմ’ ավելի շատ որովհետև էնտեղ Ազգային ու Հայկական ոգին ավելի շատ էր, անգամ իրար հետ խաղացած կռիվ-կռիվ խաղերում ու իրար վրա շպրտած քարերի մեջ, քան էսօրվա իրականության մեջ… Պետք ա սթափվել… Եվրոպական արժեքներ (էլ չասեմ, որ մեծ մասը չգիտի անգամ դա ինչ է և համամարդկային արժեքը խառնում է ամեն տեսակ զիբիլի հետ, չիմանալով, որ էդ արժեքներից շատերը հայկական ծագում ունեն…) գոռալով Եվրոպացի չես դառնա, էնպես ինչպես Արծիվը քուջուջ անելով Հավ չի դառնա: Եթե Արծիվ ես, ուրեմն Արծվի վայել կյանքով պետք ա ապրես… Քո բարձրությունից երբեք չիջնես… Իմ Մանկությունն իմ Արծիվն է, որ պատերազմի դաշտում հպարտ սավառնում է ու հավերժ կսավառնի Արքայավայել ճախրանքով…

Չեմ ուզում Գորիսից գնամ.. էստեղ լավ ա…


Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում