Թրամփը Իրանի համար օգտակար գործարք կնքելու ցանկություն է հայտնել

Թրամփը Իրանի համար օգտակար գործարք կնքելու ցանկություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի լավ գործարք կնքել Իրանի հետ, որը օգտակար կլինի այդ երկրի համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը: «Նախորդ վարչակազմի՝ ազգային անվտանգության հետ կապված խոշոր սխալների մեծ թվաքանակի մեջ ամենավատը Իրանի միջուկային աղետալի գործարքն էր, որն օգնեց Իրանին մոտենալ միջուկային զենքին եւ, ի վերջո, շատ արագ ձեռք բերել այն»,- Ինդիանայի կողմնակիցների հետ հանդիպմանն ասել է Թրամփը՝ հավելելով, որ Մերձավոր Արեւելքի երկրները, որոնք ունեն գումարներ, հանկարծ կսկսեն ամենուր միջուկային զենք ստանալու ուղիներ փնտրել, ինչը կբերի աղետի:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ գործարքը ռեժիմին տվեց միլիարդավոր դոլարներ, 150 միլիարդ դոլար եւ 1,8 միլիարդ դոլար կանխիկ, որոնք կօգտագործվեն Մերձավոր Արեւելքը սպանելու եւ ոչնչացնելու համար:

«Այս ամենի հետ մեկտեղ, մենք դնում ենք Իրանի դեմ ամենաբարձր, ամենաուժեղ պատժամիջոցները: Եվ հույս ունեմ, որ կարող եմ նրանց հետ գործարք կնքել, լավ գործարք, որը ձեռնտու կլինի Իրանի համար, բայց մենք չենք կարող թույլ տալ միջուկային զենք ունենալ»,-հայտարարել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում