Խոշոր ավիաընկերությունները դադարեցրել են Սիրիայի օդային տարածքով թռիչքները հնարավոր հրթիռային հարվածների պատճառով

Խոշոր ավիաընկերությունները դադարեցրել են Սիրիայի օդային տարածքով թռիչքները հնարավոր հրթիռային հարվածների պատճառով

Սիրիայի տարածքում հնարավոր հրթիռային հարվածների պատճառով խոշորագույն ավիաուղիները փոխել են իրենց երթուղիները` շրջանցելով Սիրիայի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The New York Times-ը:

Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը հայտարարություն է տարածել, որում ավիաընկերություններին հորդորել է Սիրիայի տարածքում հնարավոր ավիահարվածների պատճառով խուսափել այդ երկրի օդային տարածքից: Հայտարարության մեջ նշվում է, որ չի բացառվում Սիրիայի տարածքում հակաօդային հրթիռների օգտագործումը:

Հնարավոր հարվածների պատճառով երթուղիները փոխել են Air France, Lufthansa, EasyJet ավիաընկերությունները:

Քուվեյթի Kuwait Airways ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Բեյրութ, իսկ հիմնական լիբանանյան ավիափոխադրող Middle East Airlines-ը հայտարարել է ժամանակացույցի փոփոխությունների մասին մինչև ապրիլի 13-ի երեկո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում