AM | RU
USD
EUR
RUB

Հայկական մշակույթի արդիականացում և զարգացում. վերջին տասնամյակի ձեռքբերումները

 

Մշակութային թռիչքի տասնամյակը

Հայաստանյան մշակութային կյանքի վերջին տասնամյակի ձեռքբերումներն ամփոփվել են վավերագրական ֆիլմով: Հայաստանում բարեփոխումներ են իրականացվել թանգարանային ոլորտում, կառուցվել է Մատենադարանի գիտական մասնաշենքը, մեր երկիրը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, հաջողություններ է ունեցել գրականության, թատրոնի, կինոյի, թանգարանների, երաժշտարվեստի և մի շարք այլ բնագավառներում:

Տասնամյակի կարևորագույն նախագծերից մեկը Մատենադարանի նոր՝ գիտական մասնաշենքի կառուցումն էր, որի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է: Երկուսուկես տարի և 14 միլիոն դոլար պահանջվեց Մատենադարանի նվիրյալների տասնամյակների երազանքն իրականության դարձնելու համար: Գրատպության 500 տարվա պատմություն ունեցող երկրի համար սա իսկապես մեծ ձեռքբերում և նվեր էր:

2012 թվականին Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը դարձավ գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք: Այս միջոցառման շրջանակում Երևան ժամանեցին աշխարհի գրական ոլորտի հայտնի դեմքեր, 30 երկրի պատվիրակներ և 50-ից ավելի պատվավոր հյուրեր: Տարվա ընթացքում գրքի քարոզչություն իրականացվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կազմակերպվեց 12 միջազգային ցուցահանդես, հայկական տաղավարները ներկայացվեցին գրքի 14 տոնավաճառներում և այլն:

Մեկ տարի անց՝ 2013 թվականին, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Մշակույթի զարգացման և այն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում, բնական է, չէր կարող ուշադրություն չհատկացվել թանգարանային ոլորտին: Վերջին 10 տարում վերանորոգվեցին ու տեխնիկապես հարստացվեցին հայաստանյան մի շարք թանգարաններ: 2015 թվականին Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված նախագծերի շրջանակում վերակառուցվեց Ցեղասպանության թանգարանը:

2015 թվականի հունվարի 29-ին իր դռները բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակել նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ ստեղծագործական ծրագրերից «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարը համախմբեց 20-ից ավելի երևելի երաժիշտների, ովքեր 7 բացառիկ համերգներ տվեցին աշխարհի խոշորագույն քաղաքների բեմերում: Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակվեց նաև Վենետիկի 56-րդ բիենալեում «Հայություն» ցուցադրությամբ: Բիենալեի գրան պրին՝ ոսկե առյուծը, նվաճեց հենց Հայաստանը: 2014-2015 թվականներին Ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք, որից 241-ը՝ օտարալեզու:

Ինչպես հայտնի է, 2008 թվականից Հայաստանը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, որի մասնակից թանգարանների թիվն ի սկզբանե 12 էր, իսկ արդեն 2017 թվականին այդ թանգարանների թիվը հասավ 113-ի:

2013 թվականը հռչակվեց հայկական գորգարվեստի տարի, ինչը նշանավորվեց Շուշիում գորգի թանգարանի ստեղծմամբ:

Վերջին տասնամյակը բարեփոխումների շրջան էր թե՛ թանգարանային, թե՛ թատերական և թե՛ երաժշտական կյանքում: Այս տարիների ընթացքում հիմնավորապես վերանորոգվեցին և գերժամանակակից լուսաձայնային սարքավորումներով վերազինվեցին թատրոններն ու համերգասրահները: Ստեղծվեցին Հայաստանի 150-ից ավել պատմական հուշարձանների և թանգարանների վիրտուալ տուրեր և թանգարաններից մի քանիսի աուդիոգիդեր: Մեր երկրում ցուցադրվել են եզակի գլուխգործոցներ, այդ թվում՝ Դալիի գրաֆիկան և Այվազովսկու հռչակավոր «Քաոսը»:

Մեծ ուշադրություն է հատկացվել գրադարանային ոլորտին: Բազմաթիվ գրադարաններ տեխնիկապես վերազինվեցին, շարունակվում է գրադարանների թվայնացումը:

Մշակվեցին տասնյակ փոփոխությունների և նոր օրենքների նախագծեր, ընդունվեց 13 ռազմավարական փաստաթուղթ, 2010 թվականին հաստատվեց ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը, որն այսօր ընդգրկում է 32 տարր: ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանը գրանցեց 5 ազգային տարր:

Այս 10 տարում վերելք է ապրել նաև հայ երաժշտարվեստը: Կայացման ճանապարհ են անցել հայտնի փառատոններ, որոնցից երկուսի՝ «Երևանյան հեռանկարներ»-ի և «Երևանյան միջազգային»-ի շրջանակներում Հայաստան են ժամանել հանրահայտ երաժիշտներ: Յուրաքանչյուր տարի հայաստանցի հազարավոր երեխաներ մասնակցել են հեղինակավոր մրցույթների ու փառատոնների, 497 մենակատարներ հանդես են եկել միջազգային մրցույթների:

Թատերական ոլորտում իրականցվել են 90-ից ավել ծրագրեր, բեմադրվել են համաշխարհային դրամատուրգիայի 160-ից ավելի բազմաժանր գործեր: Տեղական տարբեր փառատոնների շրջանակներում երևանյան թատերական նորույթները ներկայացվել են նաև ՀՀ մարզերում: «Մշակութային մարզ» նախագծով ամեն տարի 50-ից ավել ծրագրեր են իրականցվել նաև Արցախում և Ջավախքում: Դասական երաժշտությունից մինչև կինո. միջոցառումներ են կազմակերպվել նաև զինվորականների համար Հակաստանի և Արցախի զորամասերում:

Վերջին տասնամյակում իրականացվել է 345 կինոնախագիծ: Ազգային կինոֆոնդից թվայնացվել է 121 ֆիլմ: Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային կինոյի լեգենդներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Հետադարձ հայացք գցելով անցած 10 տարիներին՝ ակնհայտ երևում է իրականացված ահռելի աշխատանքը, որը նպաստել է մեր հարուստ ու դարավոր մշակույթի պահպանմանը, արդիականացմանն ու զարգացմանը: Շատ բան արվել է, սակայն անցնելու ճանապարհ դեռ կա, ճանապարհ, որն ունի հաջող մեկնարկ և նշանակալի արդյունքներ:

Լրահոս
Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan