Բորժոմիում տեղի ունեցած հրդեհը հայտնի չէ, թե ինչ վնասներ է հասցրել Ջավախքի հայկական բնակավայրերին

Օրերս Բորժոմիի շրջանում առաջացավ հրդեհ: Այն առաջացել է երկու գյուղերի’ Դաբաձվելիի եւ Ճոբիսխեւիի շրջակա անտառներում: Ներկայիս հրդեհը լոկալիզացված է եւ տարածվելու վտանգ չկա – նշում է Անտառի եւ Վայրի բնության ղեկավարության դեպարտամենտի, Սամցխե-Ջավախքի բաժնի պետ Դավիթ Կախիշվիլին, ով նշված պաշտոնը ստացել է այսօր: Ինչպես տեղեկացնում է Akhaltkha net լրատվական կայքը, թե ինչպիսի վնաս է պատճառել այդ հրդեհը Ջավախքի հայկական բնակավայրերին դեռևս պարզ չէ:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության ջոկատները եւ անտառային պահպանության ջոկատները:
Թե ինչքան տարածք է այրվել դեռ հայտնի չէ, եւ անորոշ է, թե ինչից է առաջացել հրդեհը: Հրդեհի պատճառած վնասները պարզ կդառնան, այն լիովին հանգեցնելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում