AM | RU
USD
EUR
RUB

Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը La Stampa-ին

 

Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականը հարցազրույց է արել ապրիլի 4-6-ը պաշտոնական այցով Սուրբ Աթոռ և աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի (պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ապրիլի 9-ին) հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» խորագիրը կրող հարցազրույցն ամբողջությամբ:

«Հայաստանի Հանրապետության Նախագահ Սարգսյանը Հռոմում է աշխատանքային այցով. «Գիտեմ, որ Նախագահ Մատարելան ցանկանում է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին Երևանում»:

«Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են»: Հայաստանի Հարապետության նախագահ Սերժ Սարգսյանը անառարկելի է Վատիկան և Հռոմ այցից հետո:

Պարոն Նախագահ, Ձեր ինստիտուցիոնալ հանդիպումների առիթով ի՞նչ ուղերձներ էիք բերել և ի՞նչ պատասխաններ ստացաք Ձեր երկրին առնչվող հիմնական թեմաների վերաբերյալ՝ անկախությունից ավելի քան քառորդ դար անց:

Հինգշաբթի օրը Պապի հետ միասին մասնակցեցինք Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը, ով հռչակվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ՝ որպես հայ ժողովրդի կողմից քրիստոնեական արժեքների պահպանությանն ուղղված ջանքերի ճանաչում: Նախագահ Մատարելայից հաճույքով տեղեկացա, որ նա ծրագրում է այցելել Հայաստան: Խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ ընդգծեցինք միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարևորությունը, հատկապես նաև այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման անցում կատարելիս ոգեշնչվել ենք նաև իտալական մոդելով:

Հանդիպե՞լ եք նաև քաղաքական կառույցերի առաջնորդներին:

«Իհարկե, հնարավորություն ենք ունեցել հանդիպելու նաև կուսակցությունների ղեկավարների հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ իրենք նույնպես մոտ ապագայում կայցելեն Հայաստան: Մենք ոգևորված ենք մեր երկրի նկատմամբ այս գործիչների դիրքորոշմամբ»:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Իտալիային՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի, հորդորել է անել այն, ինչ նախորդ նախագահողները երբևէ չեն արել՝ այցելել Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ եք կարծում այս մասին:

Լեռնային Ղարաբաղը կենսական հարց է: Պետք է ընդգծեմ, որ և՛ Նախագահ Մատարելան, և՛ Սենատի նախագահ Կազելատին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Առկա է նաև Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որում տեղ են գտել Արցախի վերաբերյալ նույն ձևակերպումները, որոնք օգտագործվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից` հակամարտության լուծման երեք հիմնական սկզբունքները հարգելու վերաբերյալ. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն: Վավերացումից հետո այս համաձայնագիրը ԵՄ անդամ բոլոր երկրների համար օրենք կդառնա: Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են: Եվրամիությունը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, այդ դեպքում Մինսկի խումբն արդյունավետ կլինի: Այս իմաստով խնդրել եմ Նախագահ Մատարելային շտապեցնել Բրյուսելին:

Կարո՞ղ է դա լինել Արցախի ճանաչման գործընթացի սկիզբը:

Իհարկե, ճանաչումը ենթադրում է անվտանգություն, երբ այն հաստատվի, մենք առաջինը կճանաչենք Արցախի անկախությունը: Անկախությունը ճանաչել հիմա՝ կնշանակեր բանակցությունների ընդհատում: Կարևորը Բաքվի կողմից ճանաչումն է:

Ալիևը կարծես թե հակված չէ համագործակցության, այլ ընդհակառակը…

Առաջին անգամը չէ, որ Ալիևը ագրեսիվ ելույթներ է ունենում, և նա Ադրբեջանի առաջին նախագահը չէ, ով այդպիսի ելույթներ է ունենում: Նախորդ նախագահները նույնպես հայտարարում էին. «Մեկ շաբաթից գնալու ենք Ստեփանակերտ՝ թեյ խմելու»: Բարեբախտաբար, այդպես չեղավ: Քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջև անհաղթահարելի նշաձող դնի, որովհետև այդպես ինքն իրեն է վնասում: Երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պատմական տարածքը Ադրբեջանի տարածքն է, նա պետք է հիշի, որ Ադրբեջանը քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է ընդամենը հարյուր տարի առաջ, իսկ մենք գալիք աշնանը կտոնենք մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը:

Ցեղասպանության վերաբերյալ. Ցեղասպանության հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, աշխարհի առաջնորդները ծառեր են տնկում՝ ի հիշատակ զոհերի: Այնտեղ ծառեր են տնկել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II, Ժակ Շիրակը, Վլադիմիր Պուտինը, բայց չկա Իտալիայի որևէ նախագահի անուն: Ինչո՞ւ:

Որովհետև այս 25 տարիների ընթացքում Իտալիայի որևէ նախագահ Հայաստան չի այցելել: Հուսով եմ, որ Նախագահ Մատարելայի այցից հետո ևս մեկ ծառ կավելանա պուրակում: Դա կարևոր քաղաքական ուղերձ կլինի, սակայն Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը պետք է Խորհրդարանն ընդունի: Իտալացիները մեծագույն նպաստ են ունեցել մարդկության զարգացման գործում, իսկ ցեղասպանությունը դրա հակառակ գործողությունն է:

Լրահոս
Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan