AM | RU
USD
EUR
RUB

Պատմության խոսուն վկաները. Սուրբ Հաղորդության գավաթը

 

Քրիստոնեական եկեղեցու ծիսակատարության ժամանակ օգտագործվող սպասքի յուրաքանչյուր տարր ունի որոշակի իմաստ և խորհուրդ, յուրաքանչյուրն օրհնվում է հատուկ արարողությամբ և, իբրև սրբություն, երբեք չի գործածվում որևէ այլ նպատակով:

Եկեղեցական ծիսական սպասքի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Սբ Հաղորդության գավաթը կամ սկիհը: Սկիհը փոքր նստուկով, բարձր պատվանդանով և կափարիչով (մաղզմա) եկեղեցական անոթ է։ Ըստ կարգի՝ սկիհները պատրաստվում են արծաթից, գավաթը ոսկեզօծվում է ներսից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը պատմեց 1864 թ. Թալինի սկիհի մասին, որը ևս պատրաստված է եկեղեցական կարգի համաձայն. արծաթյա է, ներսից ոսկեզօծված: Սկիհի պատվանդանի հիմքում ժապավենաձև լայն գոտու վրա քանդակված են բուսական գեղեցիկ զարդանախշեր, իսկ բուն պատվանդանի վրա 13 խորանների մեջ դրվագված է Քրիստոսն իր 12 աշակերտներով: «Առաքյալները դիմահայաց են, լուսապսակով, ձեռքերում Սբ Գիրքն է: Խորանների վերջավորություններում բուսական նախշեր կան: Պատվանդանը գավաթին է միանում գնդով, որը հարդարված է հրեշտակներով, բուսական զարդաձևերով և ձևավոր ունկերով»,-ասաց նա՝ հավելելով, որ զարդահարդարումն արված է դրվագման և փորագրման եղանակով:

Գավաթի շրթեզրին մեկ տողով փորագրված է թվակիր արձանագրություն. «Ի վայիլումն տ(է)ր Պօղոս Ք(ա)հ(անայ)ի. 1864»:

Կարապետյանի խոսքով` սկիհն օգտագործվում է Սբ Պատարագի ընթացքում՝ Սբ Հաղորդության ժամանակ: Սկիհի մեջ լցնում են կարմիր անապակ գինին՝ նվիրագործելու համար: Գինին Սբ Պատարագի միջոցով սրբագործվում է և խորհրդանշում Քրիստոսի արյունը: «Սկիհը խորհրդանշում է այն գավաթը, որով Հիսուսը, օրհնելով գինին Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, տվեց առաքյալներին հաղորդվելու: Հաղորդության խորհուրդը հաստատել է Հիսուս Քրիստոսը, Երուսաղեմում գտնվող Վերնատանը՝ Վերջին ընթրիքի ժամանակ, իր խաչելության նախորդ օրը»,-նշեց նա:

Սկիհները սովորաբար հարդարվում են բուսական զարդանախշերով, վրան դրվագվում կամ փորագրվում են 12 առաքյալների պատկերները։ Հաճախ ունենում են մակագրություն («Ի վայելումն Պողոս վարդապետի», «Ի վայելումն Գրիգոր վարդապետի» և այլն), պատրաստման թվականի նշումով:

Լրահոս
Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ ուղիղ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan