AM | RU
USD
EUR
RUB

Մենք հո խելագարության կանխավարկածով չե՞նք առաջնորդվելու. Միհրան Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանի հոդվածի մասին

 

Սահմանադրությունը հստակ ենթադրում է, որ խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության այլընտրանքն ու հակակշիռն է: Եվ այստեղ հավելյալ պահանջներով հանդես գալն առնվազն անտրամաբանական է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով «ԵԼՔ» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հոդվածին, որում վերջինս նշում է, որ ընդդիմությունը պիտի ստանձնի իշխանությանը վերահսկելու և լիազորությունները սահմանափակելու գործառույթը, ինչի համար իշխանությունը պետք է «ԵԼՔ»-ին զիջի մի շարք պաշտոններ։

-Պարո՛ն Հակոբյան, ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանի հոդվածն այն մասին է, որ նա դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած արմատական քայլերին՝ համարելով, որ խաղն ի սկզբանե իրավական, քաղաքագիտական և բոլոր հարթություններում տանուլ տրված է։ Արդյո՞ք համամիտ եք հոդվածում տեղ գտած գնահատականների հետ։

-Ասեմ, որ ապշեցուցիչ ու անընդունելի եզրահանգումներ կան։ Նախ, Էդմոն Մարուքյանը, ինչ-որ հղումներ անելով, պնդում է քաղբանտարկյալների գոյության մասին:

Լավ, ինչքա՞ն կարելի է ինքնահաստատվել հորինած երևույթների մասին անգիր արած խոսքեր հնչեցնելով։ Դա անգրագիտություն է, հատկապես, երբ Էդմոն Մարուքյանի նման գործիչն է ասում՝ մարդ, ով արևմտյան կողմնորոշումները չի թաքցնում, արևմտյան չափորոշիչներով է ամեն ինչին փորձում մոտենալ և չի նկատում, որ արևմտյան կազմակերպությունները նման բան չեն ասում: Կա՞ միջազգային որևէ կազմակերպություն, որ նման բան է ասում: Հիմա սա ի՞նչ անհեթեթ մոտեցում է:

Մարուքյանը նաև նշում է, որ սահմանադրական փոփոխությունները միֆ էին: Եթե միֆ էին, ուրեմն Էդմոն Մարուքյանն այդ միֆի հետևանքով է հայտնվել խորհրդարանում: Ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Որովհետև, եթե հին Սահմանադրությամբ տեղի ունենային ընտրությունները, ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ «Լուսավոր Հայաստանի» մյուս պատգամավորները շանս չէին ունենալու այնտեղ հայտնվելու: «ԵԼՔ» դաշինքը դա կարողացավ անել: Այսինքն՝ այդ հնարավորությունն իրենց տվել է այն Սահմանադրությունը, որը այսօր անվանում է միֆ: Կարծում եմ՝ մեր գործընկերն ինչ-որ մի պահի հասկանալու է, որ ճիշտ բան չի անում:

- ԼՀԿ նախագահը կարծում է, այս փուլում պիտի ստանձնեն իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, ինչի համար իշխանությունը պետք է «ԵԼՔ»-ին զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը և շատ ու շատ այլ իրավունքներ ու պաշտոններ: Սա արդարացվա՞ծ պահանջ է:

-Եթե Էդմոն Մարուքյանը սահմանադրական բարեփոխումները միֆ է անվանում, մյուս կողմից պաշտոններ ուզում, ինչպե՞ս հասկանանք դա: Ամեն ինչ հստակ ֆիքսված է Սահմանադրության մեջ, որն ինքը միֆ է անվանում:

-Սա նոր բան չէ, ժամանակին «հրաշալի քառյակի» կազմում Ռուբիկ Հակոբյանն էլ էր ասում, որ ընդդիմությանը պետք է տրվեն վերահսկողական գործառույթներ:

-Ամեն ինչ շատ հստակ է, խորհրդարանական հանրապետության Սահմանադրությունը հստակ ենթադրում է, որ խորհրդարանում գործունեություն ծավալող ընդդիմությունը իշխանության այլընտրանքն ու հակակշիռն է: Եվ այստեղ հավելյալ պահանջներով հանդես գալը մի փոքր անտրամաբանական է: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ եթե, օրինակ, x կուսակցությունը ԱԺ-ում ունի մեծամասնություն, եկեք թող փոքրամասնության ներկայացուցիչը լինի վարչապետ, որպեսզի հակակշիռ լինի: Բայց սրանք անտրամաբանական, հակաքաղաքագիտական, հակաիրավական մոտեցումներ են: Սահմանադրությունը հստակ ֆիքսել է զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, և դրանք շատ արդյունավետ են և արժանացել են եվրոպական մասնագիտացված առաջատար կառույցների ամենաբարձր գնահատականներին: Եվ այստեղ նման բաներից խոսելն առնվազն անտրամաբանական է, մենք հո խելագարության կանխավարկածով չե՞նք առաջնորդվելու:

Լրահոս
Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan