AM | RU
USD
EUR
RUB

Բեմի մարդը, ով 52 տարում կերտել է շուրջ 150 կերպար. Քաջիկ Հարությունյան

 

Ավելի քան կես դար է՝ Քաջիկ Հարությունյանը մեկ մետր բարձրությամբ հարթակից պատկերում է կյանքը՝ իրական, դրամատիկ ու գունեղ…Միակ բանը, որի մասին վախենում է մտածել Ստեփակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խարխուլ շենքի հավատարիմ «բնակիչը», բեմին հրաժեշտ տալն է…Թատրոնի, բեմի ու կյանքի մասին ԼՂՀ ժողովրդական արտիստի ընկալումներն ու խոհերը՝ ստորև ներկայացված հարցազրույցում։


-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք հայտնվել թատրոնում:

-Մի անգամ Սուրեն Քոչարյանը հյուրախաղերով եկել էր Շուշի` իր բազկաթոռով (ժպտում է,-հեղ.), նա Թումանյան էր ասմունքում, ոչ թե արտասանում, այլ` ասմունքում: Ես այն ժամանակ փոքր երեխա էի, կլանված լսում էի: Այդ ժամանակ ծնվեց երազանքս`երբևէ դառնալ նրա պես դերասան: Այդ օրվանից հետո ամեն անգամ, երբ ինձ հարցնում էին` ինչ ես դառնալու, պատասխանում էի` դերասան: Բայց ամեն ինչ այնքան հետաքրքիր էր…5-րդ դասարանից հայրս ինձ տեղափոխեց գիշերօթիկ դպրոց, պատճառ այն չէր, որ սոված էինք մնում. հայրս մանկավարժ էր, մայրս` տնային տնտեսուհի, ու մենք միշտ ցորեն հաց էինք ուտում, ուղղակի հորս ընկերը` շուշվեցի հարգված մանկավարժ Արսեն Խաչատրյանը, խորհուրդ տվեց մեզ` երեխաներիս կրթության տալ այդ գիշերօթիկում, հայրս էլ որոշեց, որ 8 զավակներից հենց ես պետք է այդտեղ սովորեմ: Ու տեղափոխվեցի գիշերօթիկ: 8-րդ դասարանն ավարտելուց հետո եկա Ստեփանակերտ, որպեսզի սովորեմ գյուղատնտեսական քոլեջում, բայց մտքումս միշտ թատրոնն էր… Առաջին կուրսում էի, երբ երջանկահիշատակ, ժողովրդական դերասան Միքայել Հարությունյանը թատերական խումբ ստեղծեց, ես էլ ընդգրկվեցի: Տեսնելով, որ մեջս կայծ կա` առաջարկեց գնալ թատրոն, հաճույքով համաձայնվեցի, ու երազանքս սկսեց իրականանալ: Առաջին կուրսից հետո թողեցի քոլեջն ու Հարությունյանի ձեռքից բռնած` մտա թատրոն:

Սկզբում, որպես սկսնակ, կողմնակի դերեր էին խաղում։ Մի անգամ էլ այնպես ստացվեց, որ «Մխիթար սպարապետ» պետք է բեմադրեինք, գլխավոր դերակատարներից մեկը, ով պետք է մարմնավորեր Մխիթարի որդուն, գնացել էր Երևան` քննություն հանձնելու: Ազդագրերն արդեն կպցրած, օրը հայտարարված, ուզած-չուզած պետք է բեմադրեինք։ Ռեժիսորն ինձ հարցրեց` կարո՞ղ ես այդ դերը գոնե փրկել, ասացի՝ այո։ Ներկայացումը խաղացի, իսկ հաջորդ օրը հայտարարությունների տախտակի վրա կարդացի «շնորհակալությունը»…Այդ պահից ինձ սկսեցի դերասան զգալ։ Դրանից հետո կենտրոնական դերեր էի խաղում։

-Ի՞նչ է տվել Ձեզ թատրոնը, ի՞նչ` Դուք թատրոնին։

-Ամեն ինչ: Ես խաղացել եմ մոտ 150 դեր` այդ թվում բազմաթիվ գլխավոր դերեր: Գիտե՞ք` ինչ է նշանակում 100 կամ 150 դեր, նշանակում է նույնքան կերպար մարմնավորել: Եթե գողի պետք է մարմնավորեմ, որոշ ժամանակ շփվում եմ այդպիսի մարդու հետ, հասկանում բնավորությունը, նիստուկացը, նոր միայն ստանձնում դերը, որ կարողանամ ստեղծել կերպարը, ճիշտ ներկայանալ: Դա գործում է բոլոր դեպքերում: Թատերական ներկայացումը կյանքից վերցրած կտոր է, որը բեմից մատուցում ես հանդիսատեսին: Պետք է բնական լինես:

-Բեմի վրա մի՞շտ է հաջողվում մի կողմ թողնել անձնականը:

-Ես շատ շնորհակալ եմ կնոջս: Հուզվեցի, գիտե՞ք(աչքերը լցվում են,-հեղ.) Կինս նույնպես աշխատում է թատրոնում, բայց ոչ որպես դերասան։ Ամեն անգամ, երբ իմանում է, որ հոգեբանական, ծանր կերպար պետք է մարմնավորեմ, ինձ լրիվությամբ ազատում է տնային հոգսերից, ասում է` դերիդ վրա աշխատիր: Նա գիտի` ինչ է դերասանը, բեմը, մարդը… Բեմն ինձ համար սրբություն եղել է, կա ու կմնա: Բեմը կյանքից մեկ մետր բարձրությամբ հարթակ է, այն մեկ աստիճան բարձր է, ուստի դերասանը պարտավոր է այնպես խաղալ, որ դահլիճում նստած պրոֆեսորն էլ զգա, որ բեմի վրա խելացի մարդ է կանգնած:

-Իմպրովիզներ հաճա՞խ եք անում:

-Դերից է կախված։ Կան կերպարներ, որ թույլ են տալիս անել այն, ինչ ուզում ես, միայն թե կերպարից դուրս չգաս: Ինձ հրավիրել էին «Կյանք ու կռիվ» ֆիլմում մի փոքրիկ դեր խաղալու, կարճ դրվագ էր: Երբ վերջացրինք, գնացի ռեժիսոր Մհեր Մկրտչյանին հրաժեշտ տալու, ասաց` ո՞ւր ես գնում, քեզ ո՞վ է թողնում, որ գնաս, դեռ մի դրվագ էլ կա նկարելու: Առավոտյան ասաց, թե մոտավորապես ինչ է ուզում, որ լինի: Այդ դրվագն ամբողջությամբ իմպրովիզ արեցի ու շատ հավանեց…Ուրախ եմ, որ այդ մարդուն հանդիպեցի, տեսա նրա` դերասանների հետ աշխատելու ձևը, ինքն իր ու դերասանների նկատմամբ ունեցած խստապահանջությունը:

-Թատրոն ու կինո. ինչպե՞ս եք զգում Ձեզ թե´ մեկում, թե´ մյուսում:

-Թատրոնը մի բան է, կինոն` այլ: Ֆիլմը ճանաչում է բերում դերասանին: Այստեղ եթե դու ոչինչ չես ավելացնում` իմպրովիզ չես անում, ու քեզ կարողանում ես դրսևորել, ապա «դուբլներ»-ով ստանում ես այն, ինչ պետք է։ Իսկ բեմում չես կարող «դուբլ» անել, այստեղ ամեն ինչ պետք է իսկական, բնական լինի։ Բեմը կենդանի արվեստ է։ Օրինակ` Ջիվանու (նա մեր թատրոնի սան է) «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսը դերասան չէ, Աղդամում ոչխար էր պահում` հովիվ էր: Ռեժիսորը հենց նրան հանդիպեց, զգաց, որ իր ֆիլմի հերոսը հենց նա պետք է լինի: Թևանիկի դերակատարը բեմին ծանոթ չէր, բայց ֆիլմը հաջողվել է:
Դերասան լինելն ինձ համար մեծ պատիվ է: Հիմա ընկալումները փոխվել են. ժամանակ կար, որ դերասաններին պատկառանքով էին վերաբերվում: Հույս ունեմ, որ երբևէ նորից այդպես կլինի…

-Լավ դերասանը կարո՞ղ է ունենալ սիրելի ու չսիրելի դերեր, իրավուքն ո՞ւնի հրաժարվելու դերից:

-Հետաքրքիր հարց է։ Նախ ասեմ, եթե ռեժիսորը դերը տալիս է դերասանին, ուրեմն գիտի, որ նա կարող է խաղալ: Լավ դերասանը դերից հրաժարվելու իրավունք չունի: Դու լավ կերտիր կերպարը, այսինքն` այնքան լավ խաղա այդ բացասական դերը, որ հանդիսատեսը զգա դա, ընկալի: Ինչ կերպար ասես մարմնավորել եմ` «բոմժ»-ից մինչև մեծահարուստ։ Ճիշտ է, եթե էությամբ բարի ու դրական մարդ ես, դժվարությամբ ես բացասական դեր խաղում, բայց չպիտի դուրս գաս կերպարից, մինչև վերջ պարտավոր ես մնալ կերպարի մեջ:

-Հանդիսատեսը կարո՞ղ է տարբերել պրոֆեսիոնալ դերասանին ոչ պրոֆեսիոնալից։

-Բեմը հայելի է, դահլիճում նստած հանդիսատեսն ամեն ինչ տեսնում է. ամեն մի շարժումը, միմիկան: Դերասանի համար շատ կարևոր են բառը, առոգանությունը: «Ը» գաղտնավանկը հանդիսատեսը պետք է լսի: Դերասանն իրավունք չունի թլիկ լինելու, քթի տակ խոսելու: Ընդհանրապես դժվար է դերասան դառնալը, դերասան ծնվում են, կայծը պետք է լինի մեջդ: Մեր թատրոնի սյուները հիմնականում դերասանական կրթություն չունեին, բայց անկրկնելի էին բեմում:

-Նոր սերունդը կարո՞ղ է շարունակել «սյուներ»-ի գործը:

-Շնորհաշատ երիտասարդներ շատ ունենք, բայց նրանք էլ շնորհաշատ ռեժիսորների կարիք ունեն, որ նրանց ձեռքը բռնած` բեմի վրա քայլելն ու խոսելը սովորեցնեն: Երիտասարդներին նաև փորձառու խաղընկերներ են պետք, որպեսզի համատեղ ուժերով կարողանան հասնել հաջողության: Ու մի բան էլ. ամեն մի կերպար համապատասխան գրիմ է պահանջում, ինչն այսօր շատ քիչ է հանդիպում: Ես տարեկանում Չիլիսով եմ խաղացել և միայն ձեռքիս դաջվածքից են հասկացել, որ ես եմ:


70 տարին վերջերս բոլորած սիրված դերասանը բեմից այն կողմ միայն բեմն է տեսնում.

Եթե չլինեիք դերասան…

-Կլինեի դերասան:

-Եթե մի օր հանկարծ զգաք, որ կտրվել է հանդիսատեսի հետ կապը…

-Աստված ոչ անի:

-Եթե իմանաք, որ բեմ եք բարձրանում վերջին անգամ…

-Դա մեծ ողբերգություն կլինի ինձ համար:

-Ինձ ոգեշնչում է…

-Ժողովուրդս, հանդիսատեսս:

-Ես երազում եմ…

-Այնպիսի մի դեր խաղալ, որ խաղացածս դերերից լրիվ տարբերվի։


Զրուցեց Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Լրահոս
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները «Հրապարակ»․ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից «Հրապարակ»․ Ռուբեն Ռուբինյանը ստանձնել է ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու պատասխանատվությունը «Ժողովուրդ»․ Իշխանությունը Փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը «Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել «Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին «Փաստ»․ Մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը «Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 29 Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են անցակետեր. ոստիկանապետ Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ Տեղեկատվական շտաբ Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը. Գիորգի Գախարիա Մայիսի 28-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 470 դեպք, որից 7-ը` մահվան ելքով․ մարզպետ Դիմակների և ձեռնոցների անընդմեջ կրումը կարող է մի շարք հիվանդություններ առաջացնել Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի ՀՀ վարչապետի, առողջապահության նախարարի և ոստիկանապետի ճեպազրույցը. Տեսանյութ Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը Իրանում հայրը «հանուն պատվի» գլխատել է 14-ամյա դստերը. Ռոհանին կոչ է արել արգելել «հանուն պատվի» սպանությունները.«The Guardian» Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը՝ անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, նոր սկիզբ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan