AM | RU
USD
EUR
RUB

Շնորհավորելով Պուտինին՝ Թրամփը ցույց տվեց, որ ընդունում է Ղրիմում նրա լեգիտիմ նախագահ լինելը

 

Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, շնորհավորելով մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինին, ցույց է տվել, որ ընդունում է գործընկերոջը: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ այժմ ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր շրջան է սկսվում:

«2014 թվականից հետո, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին համապատասխան իրավական գործընթացի արդյունքում, ընդհանուր առմամբ, արտաքին աշխարհի՝ հատկապես եվրոպական եւ ամերիկյան հարթակներում Ռուսաստանի նման քայլը սուր քննադատության արժանացավ: Դա ազդեց քաղաքական հարաբերությունների որակի, խորության վրա, եւ Ռուսաստանի մեկուսացված քաղաքականության հերթական փուլի մեկնարկը տվեց: Թրամփի հաճախ անկանխատեսելի քաղաքական օրակարգը նաեւ երբեմն անակնկալներ է ստեղծում նրա եվրոպական դաշնակիցների համար: Հենց ընտրություններից հետո նմանօրինակ շնորհավորանքը հետաքրքիր մեսիջ էր սեփական գործընկերների համար: Հավանաբար, ոչ մեկն էլ չէր մտածում, որ այսքան վաղ շնորհավորանքի ականատես կլինեն, որովհետեւ մի կողմից չի ընդունվում Ղրիմի խնդրի ռուսական լուծման տարբերակը, եւ չեն համարում Ղրիմը Ռուսաստանի մաս, իսկ ռուսներն անցկացնում են նախագահական ընտրություններ, որոնք իրավական եւ քաղաքական պարտադիր գործընթաց են»,- ասաց քաղաքագետը եւ հավելեց, որ այս ամենից ելնելով՝ պետք է արձանագրել, որ շնորհավորելով Ռուսաստանի նախագահին՝ Թրամփը ընդունում է Ղրիմի՝ Ռուսաստանի մաս լինելու, հետեւաբար Պուտինի՝ այդ մասում լեգիտիմ նախագահ լինելու հանգամանքը:

Նրա դիտարկմամբ՝ սա դրական քայլ է Ռուսաստանի շահերի տեսանկյունից, քանի որ եթե հետագայում ինչ-ինչ քննադատություններ հնչեն, Ռուսաստանը այս հարցի մասով կունենա հակափաստարկ:

«Փաստն այն է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները տեղափոխվում են նոր հարթակ: Գիտենք, որ նախկինում դրանք, մեղմ ասած, լարված էին, բավականին սուր դրսեւորումներով, նաեւ տնտեսական պատերազմներով, պատժամիջոցներով, որոնք նաեւ իրավական, վարչական բնույթ կրեցին Ռուսաստանի համար, եւ այդ ամենի պարագայում Ռուսաստանի քաղաքացիները որոշեցին, որ ընտրելու են այն մարդուն, ում քաղաքականության հետ կապված այդպիսի արձագանքներ կային արտաքին աշխարհում: Դրանք ավելի շուտ քաղաքակրթական ընտրություններ էին»,-ընդգծեց Ալեն Ղեւոնդյանը:

Նրա կարծիքով՝ որեւէ արագ փոփոխության սպասել պետք չէ, քանի որ Ամերիկան միայն Թրամփը չէ. այն քաղաքական բավականին լայն էլիտա է ենթադրում, որի շահերը նաեւ մրցակցային են հենց երկրի ներսում:

«Այնպես չէ, որ Թրամփը ինչ ցանկանում է, դա կարող է թույլ տալ, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, իհարկե այն կցանկանա, որ հարաբերութունները փոփոխություն կրեն: Նրա համար, թերեւս, ծանր է թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով, բայց Ռուսաստանը նաեւ պատրաստ է հրապարակային «ուժեղի» դիրքերից գնալ այդ փոխզիջմանը»,-եզրափակեց Ալեն Ղեւոնդյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 21-ին ՌԴ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և ՌԴ նախագահները համաձայնել են կազմակերպել գագաթնաժողով՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ:

Լրահոս
Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan