AM | RU
USD
EUR
RUB

Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսի աշխատանքները ներկայացվելու են կատալոգի տեսքով

 

Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսում ներառված է 35 տարեկան 50 հեղինակի շուրջ 75 աշխատանք՝ գեղանկար, քանդակ։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 21-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Գրեթե ամեն տարի կազմակերպում ենք երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդես, որին կարող են մասնակցել և’ նկարիչների միության մինչև 35 տարեկան անդամները, և’ այն շրջանավարտները, որոնք որակյալ գործեր են ստեղծում: Ներկայացված էր 200 աշխատանք, սակայն ցուցահանդեսում զետեղվել են ոչ բոլոր գործերը: Դրանք ընտրելիս մեծ ուշադրություն ենք դարձրել գեղարվեստական արժեքին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նա շեշտեց, որ ստեղծվել է հանձնաժողով և ընտրվել է երկու լավագույն գործ, որոնք նկարիչների միության դիպլոմներ կստանան. մեկը Արմեն Առաքելյանի կերամիկական աշխատանքն է, մյուսը` Նարեկ Կնյազյանի ստեղծած քանդակը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքով` հիմնադրամը հաճախ է հարթակ տրամադրում ուսանողներին: «Այս անգամ նրանցից բացի ներկայացվել են այլ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ, և ցուցահանդեսն ավելի պրոֆեսիոնալ է, քանի որ դրա մասնագիտական մասն իրականացրել է նկարիչների միությունը»,-ընդգծեց նա:

Ավագյանը շեշտեց, որ ցուցադրությունը գրքի տեսք է ստանալու, և ներկայացված ստեղծագործությունների մի մասը տպագրվելու է գրքույկում, որը հիմնադրամի նվերը կլինի Նկարիչների միությանը և երիտասարդ ստեղծագործողներին:

Ցուցահանդեսում զետեղված «Հայտնություն», «Իներցիա», «Զգացմունք» կտավների հեղինակ Դավիթ Դանիելյանն ասաց, որ ամեն նկար իր զգացմունքն ունի, գույները, բառերի պես կապակցվելով, նախադասություն են դառնում: «Ստեղծագործում եմ աբստրակտ ժանրում, որն ինձ համար երևակայական գեղանկարչությունն է: Նկարում եմ այդ պահին ապրածս հույզերը, իհարկե, նկարը մեկ օրում չեմ ավարտում, բայց հոգով, սրտով կտավի հետ եմ և մինչև չեմ ավարտում այն, տրամադրությունը չի փոխվում»,- նշեց նկարիչը և հավելեց, որ աբստրակցիան յուրաքանչյուր մարդ կարող է յուրովի ընկալել` տեսնելով իր պատկերները:

Անդրադառնալով ցուցահանդեսին` Դավիթ Դանիելյանն ասաց, որ լավ կլինի, եթե հաճախ կազմակերպվեն նման ցուցահանդեսներ, որպեսզի երիտասարդները կարողանան հաճախ արվեստասերներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները: «Տեսնում եմ տաղանդավոր նկարիչների գործեր, որոնցից բավականին բան եմ քաղում և ծանոթանում նորություններին: Ուրախ եմ, որ մեր երկրում շնորհալիները շատ են»,- եզրափակեց նա:

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Այն բաց կլինի մինչև մարտի 31-ը:

Լրահոս
Նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին Նոր մահացու կորոնավիրուսը ներթափանցել է ևս երկու երկիր Էլիզաբեթ Երկրորդը ստորագրել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan