AM | RU
USD
EUR
RUB

Գրականագետը փաստում է՝ Չարենցը դեռ շատ անտիպ ստեղծագործություններ ունի

 

Չարենցի տպագրված անտիպ գործերը քիչ չեն, սակայն նա դեռ մեծ անտիպ ժառանգություն ունի:

Մարտի 12-ին Չարենցի ծննդյան 121-ամյակին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը:

«Ուրախալի փաստ է, որ Չարենցի նկատմամբ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում մեծացել է: Շարունակվում են չարենցյան հայտնագործությունները, նրա ժառանգության ամփոփման աշխատանքները: Չարենցը մեզ վերջին տարիներին ներկայացավ իր կենսագրության փակ էջերով: Միայն վերջին մի քանի տասնամյակի ընթացքում հրատարակվել է նրա անտիպ գործերի 3 գիրք: «Անտիպ և չհավաքված երկեր» ժողովածուն տպագրվել է 1983 թվականին, 1993-ին տպվեց «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 անտիպ վավերագիր: Իսկ անցյալ տարի լույս տեսավ «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգության գիրքը: Դրանում զետեղված են պոեմներ, թարգմանություններ, փաստաթղթեր, նրա կյանքը ներկայացնող վավերագրեր: Բայց անտիպները դեռ միայն այսքանը չեն: Կան Չարենցի անտիպ այլ ստեղծագործություններ ևս, որոնք պահվում են Գևորգ Էմինի պահոցում, ժառանգների մոտ»,-ասաց Գասպարյանը:

Գրականագետը մեծապես կարևորում է Չարենցի այդ գործերը: Անտիպ ժառանգությունն ընդգրկում է գրողի կյանքի վերջին շրջանը: Պահպանված գործերը քիչ չեն: Սակայն պահպանվածներն ու մինչ այժմ տպագրվածները դեռևս ամբողջը չեն: Չարենցի որոշ գործերում հիշատակվում են ինչ-որ աշխատանքներ, որոնք դեռ չկան:

Գասպարյանը կարևորեց նաև անտիպ գործերի մայր տարբերակն ունենալուց բացի նաև մյուս մաքրագրերն ու սևագիր տարբերակներն ունենալը: «Գիրք մնացորդացի» մեջ ամբողջական տպագրված է «Դոֆին նաիրական» շարք: Դա հիմնական տարբերակն է: Սակայն կան նաև 3-4 մաքրագիր տարբերակներ, ինչպես նաև սևագրություններ:

Խոսելով գրողի ձեռագրերի մասին՝ Գասպարյանն ասաց, որ դրանք վատ վիճակում են եղել: «Խորհրդային տարիներին, երբ հանվեցին հողի տակից, դրանց 25 տոկոսը քայքայված էր, թուղթը փշրվում, թափվում էր: Այդ ժամանակ լուծույթներով թուղթն ամրացրեցին, սակայն թանաքը լուծվեց թղթի մեջ, ձեռագրերը դարձան անընթեռնելի: Սակայն այդ փուլն անցել է: Ներկայում գրողի գործերն առկա են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Գևորգ Էմինի տանը ևս բազմաթիվ գործեր կան : 2008-ին Չարենցի՝ Գևորգ Էմինի մոտ գտնվող ժառանգության մեծ մասը վաճառվեց Գրականության և արվեստի թանգարանին»,-եզրափակեց նա:

Հայ բանաստեղծ, գրող Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում: Չարենցի ժառանգությունը շատ հարուստ է. հայտնի ստեղծագործություններից են «Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված» պոեմները, «Գանգրահեր տղան» չափածո նովելը, «Տաղարան» բանաստեղծությունների շարքը, «Էպիքական լուսաբաց», «Գիրք ճանապարհի», «Երկիր Նաիրի» գրքերը:

Լրահոս
Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորների ու սպաների շնորհիվ. ՍԴ նախագահ Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա Ռուսաստանը ստորագրել է «Mi-38T» ուղղաթիռների արտահանման առաջին պայմանագիրը Արթուր Վանեցյան. Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավը Եռաբլուրում է. տեսանյութ Հայաստանի ռազմական-պետական գործիչների խոսքերը՝ Հայոց բանակի մասին «Առավոտ». Մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև. քաղաքագետ «Հրապարակ». Սևազգեստ մայրերը որոշել են փակել Փաշինյանի ճանապարհը «Հրապարակ». Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին «Հրապարակ». Արման Բաբաջանյանին տեղավորել են ԱԺ-ի «էլիտար թաղամասում» «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտո­նի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել Թե բա, զգուշացիր օլիգարխի թիկնազորից (լուրջ չի տղերք) «Երկրի վարչապետը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա. մեկ-երկու գրիչ էլ ցույց տա՝ մեկ ամիս էլ չի ձգի». Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Խնդիրը լուծելու համար Պուտինը կառավարությանը մեկ ամիս ժամանակ է տվել Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է Մարդ, ով լույս է ճառագում Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan