AM | RU
USD
EUR
RUB

Քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել, այն շարունակվելու է. Երևանում տեղի ունեցավ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրեմիերան

 

«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական կինոնկարը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Այն դատապարտում է ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ` մեր օրերում աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող էթնիկ զտումները: Ֆիլմի մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ժապավենի գործադիր արտադրողներ դերասան, հաղորդավար Դին Քեյնը և նախկին զինվորական, հաղորդավար, «Էմմի » մրցանակի դափնեկիր Մոնթել Վիլիամսը:

«Մոնթելն իմ լավ ընկերն է, բայց քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ հաճախ տարաձայնություններ ենք ունենում: Չնայած մեր անհամաձայնություններին` կա մեկ հարց, որի վերաբերյալ մենք միակարծիք ենք: Դա այն է, որ ցեղասպանությունը սխալ է, այն պետք է կոչվի հենց ցեղասպանություն և պետք է ճանաչվի: Դա է պատճառը, որ որոշեցինք աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին»,-նշեց Դին Քեյնը:

Մոնթել Վիլիամսի խոսքով` երբ Դին Քեյնն իրեն ներկայացրել է նախագիծը, ինքը հարցրել է, թե ի՞նչ Հայոց ցեղասպանության մասին է խոսքը: «Այդ ժամանակ մտածեցի, որ քսաներկու տարի եղել եմ զինվորական, ինձ համարում եմ ռազմական պատմաբան, իմ հաղորդման ընթացքում խոսում եմ բազմաթիվ խնդիրների շուրջ և տեղյակ չեմ Հայոց ցեղասպանությունից, ուրեմն շատերն են անտեղյակ: Հասկացա, որ անհրաժեշտ է մարդկանց պատմել, բացահայտել այդ եղելությունը, քանի որ ճանաչված չլինելով` հայերի ցեղասպանությունը կարող է հանգեցնել այլ ցեղասպանությունների: Բավական է, պետք է այս հարցը բարձրացվի և լուծում ստանա»,-շեշտեց Վիլիամսը:

Նրա համոզմամբ` աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ նաև կապված է ատելությունը դադարեցնելու հետ, քանի որ ցեղասպանությունն ի վերջո մի ազգի ատելության դրսևորում է մեկ այլ ազգի նկատմամբ:

Գործադիր արտադրողները հույս հայտնեցին, որ այն մարդիկ, որոնք կդիտեն ֆիլմը, կհասկանան` քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել այն շարունակվելու է:

Նրանք շեշտեցին, որ խոսելով շարքային ամերիկացիների, թուրքերի, ինչպես նաև մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների հետ, եկել են այն եզրահանգման, որ նրանք ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, չեն հերքում, պարզապես կառավարության շահերից չի բխում այն ճանաչելը:

Անդրադառնալով ֆիլմի արտադրության համար տրամադրված գումարներին` համաարտադրողները նշեցին, որ այնքան էլ բարդ չէր ֆինանսներ հայթայթելը, խնդիրները կապված էին ֆիլմի գովազդի և այն տարածելու հետ: Սակայն այդ հարցերը լուծելի են:

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում:

Ժապավենում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:

Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է ավելի քան չորս տարի: Այն ցուցադրվել է հարյուր հեռուստաընկերություններում, կինոթատրոններում և լայն արձագանքի է արժանացել ողջ աշխարհում: Այն Հայոց ցեղասպանությանն անդրադարձող միակ կինոժապավենն է, որտեղ ցեղասպանության թեման կապվում է Հայաստանի խորհրդային պատմության հետ, զուգահեռներ են անցկացվում այն ամենի միջև, ինչ կատարվել է անցյալում, Հայ ազգային ազատագրական շարժման ժամանակ և ներկայումս:

Հնարավոր է, որ այն առաջադրվի «Էմմի»-ի:

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին Անասնաբույծները և մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը. բողոքի ակցիան՝ ուղիղ Ասուլիս՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավարի մսի գներն աճել են Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ) ԱԺ–ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը Փողոցներ փակելն այլևս նոր իրականության մեջ չի տեղավորվում. Գարիկ Սարգսյան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Միակողմանի քննությունը չի բացահայտելու «Մարտի 1-ի» ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան ԱԺ նիստը՝ ուղիղ Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին «168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի» «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով և պարզաբանում կպահանջեն «Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին «Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները «Ժողովուրդ»․ Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն «Փաստ». Փնտրվում են «քայլող» պատգամավորներ «Հրապարակ». Հայկ Մարությանը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում «Փաստ». Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանությունների կյանքում «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը «168 ժամ». Ինչպե՞ս են մի կողմից նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում «Իրատես». Գա­զի թան­կա­ցու­մը դո­մի­նո­յի է­ֆեկ­տով մի շարք ապ­րանք ու ծա­ռա­յու­թյուն է թան­կաց­նե­լու «Փաստ». Այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan