AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում արտադրված դեղերը որակապես չեն զիջում ներմուծված դեղորայքին

 

Հայաստանում շրջանառվող դեղերի 7-8 տոկոսը տեղական արտադրության է, մնացածը ներմուծվում է տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանն ասաց, որ Հայաստանում արտադրված դեղերը արտահանվում են Մոլդովա, Ռուսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղազախստան եւ Վրաստան: «Հայաստանը հանդիսանում է դեղեր ներմուծող երկիր: Շուկայում շրջանառվող դեղերը հիմնականում ներմուծվում են տարբեր երկրներից` Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, ԵՄ երկրներից, ԱՄՆ-ից եւ այլն»,-ասաց նա:

ՀՀ ԱՆ աշխատակազմի Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանի խոսքով` Հայաստանում գործում է տեղական հինգ դեղարտադրող: «Դեղերի մասին օրենքը պահանջում է, որ տեղական դեղարտադրողներն ունենան պատշաճ արտադրական գործունեության պայմաններին համապատասխան հավաստագրեր»,-ասաց նա, հավելելով, որ Հայաստանում դեղերը սկսած հումքից մինչև դեղի արտադրությունը պատրաստվում են օրենսդրական գործունեության կանոններին համապատասխան: «Պատշաճ գործունեության հավաստագրերը դեղարտադրողներին իրավունք է տալիս ավելացնել իրենց արտահանման ծավալները եւ բարձրացնել դեղի որակը»,-ասաց Գրիգորյանը:

Նա հավաստիացրեց, որ Հայաստանում արտադրվող դեղերը որակապես չեն զիջում ներմուծվածներին: «Պետական գնումներով երբ մրցույթ է հայտարարում, մեր գնումների շուրջ 20 տոկոսը զբաղեցնում են տեղական արտադրության դեղերը, որոնք համատարած բաժանվում են բնակչությանը` օրինակ հակադիաբետիկ, հոգեմետ դեղերը, եւ մենք ոչ մի խնդիր չունենք տեղական դեղարտադրության ոլորտում որակի հետ կապված»,-ասաց Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետը:

Վարդուհի Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում արտադրված դեղերը ներմուծված դեղերին զիջում են միայն գնային առումով: «Ներմուծման դեղորայքի գինը բարձրանում է ավելացված արժեքի հարկով պայմանավորված»,-հավելեց նա:

Հայաստանում գրանցված դեղերը պարբերաբար թարմացվում են: Դեղերի գրանցման գործընթացը կրում է շարունակական բնույթ: Պարբերաբար գրանցվում են նոր դեղեր, իսկ գրանցման ժամկետն ավարտած դեղերը ցանկից հանվում են:
ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն ամիս վերանայում և հաստատում է Հայաստանում գրանցված դեղերի ցանկը:

Լրահոս
Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan