AM | RU
USD
EUR
RUB

Հայ-չինական առևտրաշրջանառության ավելի քան 30 տոկոսանոց աճը գոհացուցիչ է, բայց ակտիվ աշխատանքները շարունակվում են. Աբաջյան

 

Չինաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալների ավելի քան 30 տոկոսանոց աճը թեև տպավորիչ է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի համար, բայց ակտիվ աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

-Պարոն Աբաջյան, Չինաստանը Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է ու թիրախային ճանաչված շուկաներից մեկը: Հայ-չինական տնտեսական կապերն ամրապնդելու, չինական ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև այդ երկիր մեր արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նախորդ տարի։

-Չինաստանն այսօր, անկասկած, Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկն է: Նախորդ տարի հայ-չինական տնտեսական կապերը զարգացնելու և խորացնելու նպատակով տարբեր միջոցառումներ են անցկացվել թե՛ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, թե՛ այլ քաղաքներում և մարզերում, հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, որոնց ներկայացվել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտը և գրավչությունները։ Առարկայական քննարկումներ են տեղի ունեցել տարբեր ուղղություններով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Մենք փորձել ենք չինացի գործարարներին փոխանցել համապարփակ և ճշգրիտ տեղեկատվություն Հայաստանում և տարածաշրջանում տիրող տնտեսաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատ հաճախ չինացի գործարարները կամ ընդհանրապես տեղեկացված չեն, կամ ունեն տարբեր աղբյուրներից ստացված ոչ ճշգրիտ, խեղաթյուրված տեղեկատվություն մեր երկրի և տարածաշրջանի վերաբերյալ, ինչը կարող է խոչընդոտել առևտրատնտեսական և մասնավորապես ներդրումային հարաբերությունների զարգացմանը:

Այս ամենից զատ նաև առանձին հանդիպումներ, քննարկումներ և տեղեկատվության փոխանակություն է տեղի ունեցել չինական ընկերությունների հետ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն սկսելու առնչությամբ: Այս ամենի և բազմաթիվ այլ գործոնների ազդեցությամբ նախորդ տարի գրանցվեց հայ-չինական առևտրաշրջանառության ցուցանիշի ավելի քան 30 տոկոս աճ։ Թեև սա տպավորիչ ցուցանիշ է, այնուամենայնիվ մենք չենք բավարարվելու այս ցուցանիշով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և մասնավորապես առևտրային ներկայացուցչության ջանքերը միտված են լինելու այս ցուցանիշի շարունակական աճին։ 2018 թվականին ևս ակտիվ աշխատանք ենք ծավալելու Չինաստանից Հայաստան ներդրումներ ներգրավելու և հայկական արտադրության ապրանքների համար դեպի այս թիրախային շուկա մուտքի դռներ գտնելու ուղղությամբ:

-Նախորդ տարի Ձեր և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանի ներկայությամբ բացվեց համագործակցության գրասենյակը: Հայկական բիզնեսը որքանո՞վ է ներկայացված այնտեղ և ինչպե՞ս եք պատրաստվում ներգրավել հայ արտահանողներին՝ օգտագործելու այս հարթակը ևս։

-Այո, ինչպես բազմիցս նշել ենք, նոյեմբերի 17-ին ՉԺՀ Ցինտաո քաղաքի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի առաջարկով և ֆինանսավորմամբ` բացվել է ՉԺՀ-ում Հայաստանի համագործակցության գրասենյակը, որտեղ գործարարներին հնարավորություն է տրվում բացել իրենց ձեռնարկությունների մասնաճյուղերը և զբաղվել իրենց արտադրանքի ներկայացմամբ և իրացմամբ: Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում հանդիպումներ եմ նախաձեռնել տարբեր հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել չինական շուկա մուտք գործելու հնարավորությունները և խոչընդոտները։ Գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող այդ ընկերությունների, ինչպես նաև տարատեսակ ոչ ալկոհոլային խմիչքների, գյուղատնտեսական պահածոյացված արտադրանքի և շոկոլադի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների հետ հանդիպումների ժամանակ փորձել ենք մանրամասն ներկայացնել նաև Ցինտաոյի համագործակցության գրասենյակի ընձեռած հնարավորությունները:

Հայ գործարարների շրջանում չինական շուկայի վերաբերյալ հետաքրքրվածությունը բավականին մեծ է, սակայն մեծ են նաև ռիսկերը այդ շուկա մուտք գործելու հարցում, ինչի պատճառով հայ գործարարները դեռևս անվստահությամբ և զգուշավորությամբ են մոտենում առկա հնարավորություններին:

Այս ամենը հաշվի առնելով՝ մենք, համագործակցելով չինական և հայկական պետական և մասնավոր շրջանակների հետ, շարունակաբար փորձում ենք անել հնարավորը չինական շուկան հայկական բիզնեսի համար առավել հասանելի և հասկանալի դարձնելու համար: Ինչ վերաբերում է Ցինտաոյի Հայաստանի համագործակցության գրասենյակին, ապա հայ գործարարների հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում պետք է նշեմ, որ այս ուղղությամբ ևս հետաքրքրվածություն կա, և հուսով ենք, որ մոտ ապագայում որոշ աշխատանքային քննարկումների արդյունքում Ցինտաոյում կբացվեն հայկական ընկերությունների ներկայացուցչություններ, և այս հարթակի միջոցով վերջիններիս արտադրանքը ներկայացված կլինի չինական շուկայում:

-Վերջերս շատ է խոսվում չինական շուկայի՝ որպես զբոսաշրջային կարևոր շուկայի թիրախավորման մասին: Կա՞ն արդյոք դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների այցելություններն ավելացնելուն ուղղված քայլեր։

-Չինական շուկան այսօր կարևորագույն զբոսաշրջային շուկա է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Այս ուղղությամբ նախորդ տարի հիմնականում փորձել ենք Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների ու առանձնահատկությունների մասին համապարփակ տեղեկատվության տարածում ապահովել: Այս ոլորտում ևս կարևորագույն խնդիրներից մեկը չինացիների շրջանում Հայաստանի վերաբերյալ ոչ ճշգրիտ ու խեղաթյուրված տեղեկատվության կամ էլ առհասարակ վերջինիս լրիվ բացակայության գործոնն է: Աշխատանքներ են տարվում չինական համապատասխան օնլայն տեղեկատվական հարթակներում Հայաստանի մասին տեղեկատվության, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող տեսահոլովակների տարածման ուղղությամբ: Վերջիններս անցած տարի բազմիցս ներկայացվել են տարատեսակ միջոցառումների ժամանակ և արժանացել են չինական լսարանի բարձր գնահատանքին: Հարկ է նշել նաև, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից պատրաստված տեսահոլովակները հատուկ չինական լսարանի համար թարգմանվել են չինարեն: Այս աշխատանքները նույնպես շարունակական բնույթ են կրելու: Բացի դրանից Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմանդրամի հետ այս տարի արդեն մեկնարկել ենք առավել թիրախավորված աշխատանք հայկական և չինական զբոսաշրջային շուկաներում գործող ակտիվ տուրօպերատորների հետ: Փորձելու ենք տեղեկատվության երկկողմանի տարածման և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով երկու կողմերի միջև ստեղծել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ, և դրա արդյունքում խթանել դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների աճը: Հնարավորություն կա նաև օգտագործել վերոնշյալ հայկական գրասենյակի հնարավորությունները չինական շուկայում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի և առհասարակ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Սպասվում է նաև Հայաստանի մասնակցությունը մի շարք ցուցահանդեսների ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տարատեսակ արտահանվող արտադրանքի ուղղություններում:

2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 604 միլիոն 486.6 հազար դոլար, որը 2016-ի համեմատ աճել է 33.3 տոկոսով: Չինաստանը երկրորդ տեղում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում` զիջելով միայն Ռուսաստանին: Չինաստանի կշիռն ընդհանուր մեջ 2017-ին կազմել է 9.1 տոկոս:

Լրահոս
Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնյաները պետք է կանչվեն պատասխանատվության. Արթուր Վանեցյանի կոչը՝ խորհրդարանական ընդդիմությանը Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan