AM | RU
USD
EUR
RUB

Արտահերթ ընտրությունների որոշմամբ Ալիևն իրեն ազատում է կապանքներից

 

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը կապված է թե ներքին, թե արտաքին գործընթացների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ինչպես գիտենք, սահմանին Ադրբեջանի կողմից սադրանքներն ինքնին հավանական են, դրանք մշտապես լինում են: Տարբեր գործոններով պայմանավորված` լարվածությունը նվազում կամ աճում է: Կոնկրետ այս դեպքում, ընտրությունները ժամանակից շուտ անցկացնելու որոշմամբ պայմանավորված, կարող է սահմանին լարվածությունն ինտենսիվ դառնալ: Հասկանալի է, որ այս որոշման համար Ալիևին քննադատելու են թե երկրի ներսում, թե դրսում, հետևաբար չի բացառվում, որ նա փորձելու է քննադատության մեծ ալիքից խուսափելու համար դիմել սադրանքների` շեղելով ուշադրությունը»,-ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ նման որոշմամբ Ալիևն իրեն ազատում է կապանքներից: Եթե հետագայում պատերազմի վտանգ լինի, կամ խորանա նույն տնտեսական ճգնաժամը, ապա այլևս ընտրություններում հաղթելու խնդիր չի լինի, այդ տեսանկյունից բացասական ազդեցություն տեղի չի ունենա:

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բերված պատճառաբանություններն առնվազն ծիծաղելի են: Ասում են, թե իբր զբաղված լինելով այլ գործերով, հնարավոր է ընտրական գործընթացը խանգարվի: Ցույց են տալիս, որ իրենց պետությունը չի կարող զուգահեռ մի քանի կարևոր գործընթացների մասնակցել: Սա խոսում է իրենց անգործունակության մասին: Ընդ որում, տարօրինակ է, որ տեղափոխում են ոչ թե մեկ ուրիշ, այլ հենց սահմանադրական կարևորություն ունեցող գործընթացը»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու Ալիևի որոշման պատճառներից մեկը կապված լինի ներքին խնդիրների հետ:

«Կա խնդիր կապված ներիշխանական հակասությունների հետ` ներգրավված կլանների միջև: Մի պահ քննարկվում էր, թե ով կլինի թեկնածուն՝ ի՞նքը, թե Մեհրիբան Ալիևան: Այսինքն` ինտրիգ կար հենց իշխանության ներսում: Հիմա տեսնում ենք, որ Ալիևին կհաջողվի կարգավորել այդ հարցը»,-հավելեց նա:

Լրահոս
Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan