AM | RU
USD
EUR
RUB

Ալեքսեյ Հեքիմյանի երգերի նոր մեկնաբանություններով նշվեց երգահանի 90-ամյա հոբելյանը

 

«Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար» և մի շարք այլ հայտնի, սիրված երգերի հեղինակ, Դաղստանի արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործությունները նրա հոբելյանին նվիրված երեկոյին առաջին անգամ հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ: Հատուկ հյուրերն էին Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրեգվաձեն: Համերգը տեղի ունեցավ փետրվարի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Մեզ համար շատ կարևոր է այս համերգային ծրագիրը, Հեքիմյանի պես մեծ կոմպոզիտորին ներկայացնելը: Համերգը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հիշել նրա երգերը, նոր ձևաչափով մատուցել դրանք հանրությանը մեր հրաշալի հյուրերի և տարբեր ժանրերում ստեղծագործող երգիչների միջոցով: Այն բովանդակությունը, որը երաժշտասերներն այսօր կլսեն, կարծում եմ՝ տպավորիչ կլինի»,-նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա հավելեց, ոգևորված են, սիրով են պատրաստվել՝ փորձելով նոր շունչ հաղորդել Հեքիմյանի հանրահայտ «Կռունկ», «Կարուսել» և այլ հանրահայտ երգերին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։

Սիրված երգիչ Վախթանգ Կիկաբիձեն պատմեց իր և Հեքիմյանի ծանոթության մասին: «Մի օր ինձ զանգահարեց Վրաստանի ԱԱԾ-ի փոխգնդապետը: Նա ասաց, որ Մոսկվայից Ալեքսեյ Հեքիմյանն է եկել, ով ինձ համար երգ է գրել, և ես պարտավոր եմ գնալ իրենց հետ: Մերժեցի, բայց ինձ ստիպեցին գնալ: Երբ տեսա Հեքիմյանին, նա ասաց, որ 14 երգ է գրել ինձ համար: Երգեցի նրա ստեղծագործությունները, մենք լավ ընկերներ դարձանք»,-ներկայացրեց երգիչը: Նա շեշտեց, որ Հեքիմյանը հրաշալի գործեր ունի, որոնք սիրով է հնչեցրել:

Համերգին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաև Ալեքսեյ Հեքիմյանի որդիները՝ Ռաֆայելը և Միքայելը:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկնոջ հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ալեքսեյ Հեքիմյանը գրել է ժողովրդական-քաղաքային ոճի ավելի քան 300 երգ։ 1957 թվականին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961-ին՝ շահել առաջին կարգի մրցանակ։ «Գարուն է գալիս» երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։

Լրահոս
Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan