AM | RU
USD
EUR
RUB

Վերջին հսկան չեմ, սակայն ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ. Ազնավուրի հարցազրույցը Le Telegramme-ին

 

Աշխարհահռչակ հայազգի շանոսնյե Շառլ Ազնավուրի համար երգն իր օդն է և սիրուհին, բացի երգելուց այլ աշխատանք չի կարող կատարել: Այդ մասին Ազնավուրը նշել է Le Telegramme-ին տված հարցազրույցում: «Ես չեմ կարող այլ բան անել, բացի այս աշխատանքից, ես ոչինչ չգիտեմ, և չեմ էլ ցանկանում իմանալ: Ինչպես ասում է իմ կինը՝ սա իմ օդն է, իմ սիրուհին»,- ասել է Ազնավուրը՝ պատասխանելով հարցին, թե ինչ մոգական ուժ է օգնում իրեն երգել բեմում:

Լրագրողը շանսոնյեյից հետաքրքրվել է՝ արդյո՞ք պատկերացնում էր այսքան մեծ փառք: «Ոչ: Որովհետև, նախ չեմ երազել դրա մասին, ես ցանկանում էի անել աշխատանք, որը կձգվի երկար: Փառքի գաղափարը շատ ուշ է եկել, բայց դա ինքնանպատակ չէ, այլ պարզապես գագաթնակետ»,- պատասխանել է Ազնավուրը:

Լրագրողը հիշեցրել է Ազնավուրի խոսքերը, թե երգն առաջին հերթին տեքստ է, այլ նոր հնչող մեղեդի, ինչի կապակցությամբ շանսոնյեն ավելացրել է, որ մեղեդին գալիս է, իսկ առաջինը տեքստն է. «Կոմպոզիտորը պետք է հարմարվի իմ տեսքտի երկարությանը, և մեղեդին բնականաբար ձգվում է: Եթե չափազանց երկար է, այն չի աշխատում: Մենք երգում կարող ենք շատ բան ասել, բայց մենք պետք է գտնենք դյուրացումներ, էլիպսներ»:

Միաժամանակ, Ազնավուրն ընդգծել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե երգը երկրորդական արվեստ է: Նրա խոսքով, երգն ունիվերսալ արվեստ է. «Մենք ծնվում ենք երգով և մահանում երգով, երգն ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքում՝ օրորոցային, մանկական երգեր, քայլ դեպի քայլ, ամուսնություն, հնարավոր է ամուսնալուծություն և վերջապես...»:

Լրագրողը նկատել է, եթե կա ֆրանսիական երաժշտության միայն մեկ հսկա, ապա դա Ազնավուրն է: «Չափազանց ծանր չէ՞ դա կրելը»,- հարցրել է նա:

«Ես վերջին հսկան չեմ: Մյուս կողմից, ես, առանց կասկածի, ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ: Ես կարդացել եմ դասական շատ գրողների՝ Լա Ֆոնտեն և Վիկտոր Հյուգո, Մոլիեր, և իհարկե ռուս գրողների՝ Տոլստոյ, Դոստոևսկի: Նրանք հարստացրել են ինձ»,- ասել է Ազնավուրը՝ ավելացնելով, որ իր աշխատանքը կոմեդիան է, ինչը բնականաբար տանում է իրեն մարմնավորման, որպեսզի ժեստերի ու դեմքի արտահայտությունների միջոցով իր երգերը լինեն կենդանի:

Հարցին, թե մեր ժամանակներում ի՞նչն է իրեն դուր գալիս և հակառակը՝ Ազնավուրը նշել է. «Շատ բաներ ինձ չեն վախեցնում: Ես մի երգ եմ գրել, որը կձայնագրեմ իմ հաջորդ ալբոմի համար: Այն կոչվում է՝ «Մենք պարում ենք ժամանակով»: Ես նշում եմ բռնության, մարդկային արժեքների կորստի, ամեն ինչ վաճառելու, սոցիալական ցանցերի միջոցով վախկոտության վերաբերյալ, որտեղ հնարավոր է թաքնվել և վատ խոսել ողջ աշխարհի մասին: Չխոսեմ արդեն մի քանի չափազանց գռեհիկ հեռուստածրագրերի մասին»:

Արդյո՞ք նախանձում է Բոբ Դիլանին, ով արժանացել է Նոբելյան մրցանակի և հիանում Ազնավուրով: Հարցին ի պատասխան, շանսոնյեն շեշտել է. «Ոչ, ես ուրախ եմ նրա համար: Դա ինձ պետք չէ: Ես արդեն ունեմ Նոբելյան մրցանակ տանը՝ իմ կինը, նա շվեդուհի է»:

Լրահոս
Նարեկ Մալյանին բերման են ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչություն․ ուղիղ Այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր. Նարեկ Մալյանի փաստաբան Իրանի նախագահը Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ Սասվում են տեղումներ Ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի մարդաշատ փողոցներից մեկում. ՏԵԱՆՅՈՒԹ Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորների ու սպաների շնորհիվ. ՍԴ նախագահ Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա Ռուսաստանը ստորագրել է «Mi-38T» ուղղաթիռների արտահանման առաջին պայմանագիրը Արթուր Վանեցյան. Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավը Եռաբլուրում է. տեսանյութ Հայաստանի ռազմական-պետական գործիչների խոսքերը՝ Հայոց բանակի մասին «Առավոտ». Մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև. քաղաքագետ «Հրապարակ». Սևազգեստ մայրերը որոշել են փակել Փաշինյանի ճանապարհը «Հրապարակ». Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին «Հրապարակ». Արման Բաբաջանյանին տեղավորել են ԱԺ-ի «էլիտար թաղամասում» «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտո­նի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել Թե բա, զգուշացիր օլիգարխի թիկնազորից (լուրջ չի տղերք) «Երկրի վարչապետը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա. մեկ-երկու գրիչ էլ ցույց տա՝ մեկ ամիս էլ չի ձգի». Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Խնդիրը լուծելու համար Պուտինը կառավարությանը մեկ ամիս ժամանակ է տվել Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է Մարդ, ով լույս է ճառագում Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan