AM | RU
USD
EUR
RUB

Զինվորի համար չկա ավելի մեծ վարձատրություն,քան սեփական պարտքը կատարած լինելու գիտակցությունը….

 

Մեզ հետ,մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր այս մեղավոր աշխարհի համար չեն: Հարաբերություններում նրանց վնասում է ամեն ստահակի գիրկն ինքնամոռաց նետվելու պատրաստ ազնվությունը, իսկ սեփական բարեկեցության գաղջահոտ ճահիճում ճարպակալող քաղքենու հարգանքին արժանանալ խանգարում է նրանց հոգին այրող մեծ երազանքը: Նրանք հաճախ ունենում են սուր, չափազանց կծու լեզու ու փշոտ են՝ ասես հարազատ մարգում օձ հայտնաբերած ոզնի: Սակայն նրանց սարկազմն իրականում ամեն օր արյունոտվող հոգու հուսահատ ինքնապաշտպանությունն է, չդադարող պարտությունների հմտորեն քողարկված դառնությունը….

Նրանք ստեղծված են նոր օվկիանոսներ հայտնաբերելու համար, բայց ամեն օր իրենց հնամաշ մեքենայով հանդիպում են խաչմերուկում դարանակալած ամբարտավան ոստիկանին: Նրանք յուրային կլինեին Կորտեսի զորաջոկատում ու ծովահենների անվեհեր նավապետ Բիլ Քիդի նավի վրա ամեն օր կբարձրացնեին իրենց անափ ազատության սև դրոշը, այնինչ ստիպված են համբերատար սպասել մի հարգարժան նոտարի նեղլիկ ընդունարանում ու լուռ հանդուրժել տապից կաթ առ կաթ հալվող նրա հնամաշ քարտուղարուհու անհոգի կոպտությունը….

1988 թ. ամառային այն օրը,երբ արցախյան շարժման փոթորկահույզ հորձանուտը գլխովին նետված հայրս ընթրիքի սեղանի շուրջ վճռականորեն հայտարարեց, որ մեր ընտանիքը տուֆի ու արևի, հազար շատրվանների քաղաք Երևանից շուտով կտեղափոխվի հայրենի Ստեփանակերտ, միայն անվստահորեն հակառակվել փորձող մայրս էր թերևս պատկերացնում այն փորձությունները, որ վիճակվելու են մեզ:

Հապճեպ կազմակերպված օդանավային կարճատև ճամփորդությունից հետո ամառային Ստեփանակերտը մեզ դիմավորեց մեր ստվերաշատ փողոցի ալարկոտ լռությամբ ու հարևանների անհամար երեխաների ուրախ հետաքրքրասիրությամբ: Մորս ու մեզ՝ իր չորս չարաճճի երեխաներին հայրական տան պատերի լուռ հոգածությանը հանձնելուց հետո հայրս սեփական օջախում դարձավ չափազանց թանկ ու հազվադեպ հյուր: Ամեն աշխատանքային օրվա ավարտին կարմրաթուշ դեղձի ու ոսկեհատ խաղողի բույրերով մեր խաղաղ երեկոն նեխուժող հայրիկին դիմավորող չորս թոկից փախածների աղմկոտ ուրախությանը փոխարինեցին յուրաքանչյուրիս աչքերում բնավորված կարոտն ու մոտալուտ պատերազմի հետզհետե լուսաքողարկվող գիշերների պես ծանր տագնապը:

Պատերազմը Ստեփանակերտ եկավ անսպասելի, աշնանային մի պայծառ օր՝ արևոտ երկնքի լազուրը պղծող հրետանային արկերի ճայթյունի տեսքով: Այդ ժամանակ հայրս վաղուց արդեն մայրիկիս գնած չեխական կոստյումը փոխարինել էր մի խունացած զինվորական համազգեստով:

Կանցնեն շատ տարիներ ու իմ գործընկերը դարձած հայրիկիս նախկին հրամանատարը մի օր կպատմի ինձ՝ նրա սպա որդուն ինքնապաշտպանական ջոկատի զորանոց առաջին անգամ մտած խունացած համազգեստով համեստ մարդու մասին,ով գրպանում դրած ԽՍՀՄ ԶՈՒ սպայական վկայականը, եկել էր շարքային զինվորի պարտքը տալու իր պապերի երկրին:Կպատմի ուրախ ճարճատող վառարանի շուրջ իրենց առաջին զրույցի մասին ու թե ինչպես մեկ շաբաթ հետո հայրս վաստակեց ջոկատի երեք ստորաբաժանումներից մեկի հրամանատարը լինելու պատիվը:

Օմարի լեռներում սովահար գայլի պես ոտքերը կրծող սառնամանիքին հայրս հակադրեց իր տղամարդկային կամքը, 1992-ի ամառային նահանջի անհույս անվերջությանը իր ամուր հավատը, իր բանակի պարարտ զանգվածից լկտիացած թուրքին հաղթելու համար դաշնակցեց հարազատ լեռների, մայր հողի ու թավ անտառների հետ՝ պատրաստ դաշնակցելու անգամ սատանային, իսկ ամեն զոհված ընկերոջ հետ հողին հանձնեց նաև իր մի մասնիկը…

Սարսանգի ջրամբարի մոտ հայրս տեսավ դիակներով սնվող խոզերի ու այրվող հայկական գյուղերից բարձրացող թանձր ծուխը, հորիզոնի մշուշից դեպի Ստեփանակերտ սլացող ամեն թշնամական ինքնաթիռի հետ նրա սիրտը համակեց այնտեղ գտնվող ընտանիքի համար անսահման վախը ու մյուսների պես ստիպված եղավ երկար պատերազմական ձմեռներին համակերպվել իր սիրելիների կիսաքաղց գոյության հետ:

Իմ բարի ու ազնիվ հայրիկի մի մասը այդպես էլ անվերադարձ մնաց պատերազմի խանձված դաշտերում՝ մեզանից խլված մանկության ու հավիտենաբար հեռացած լավագույն տղաների հետ:

Հիմա բոլորս էլ՝ նրա հարազատներն ու ընկերները, գիտենք, որ հայրս այս մեղավոր աշխարհի համար չէ, նա իր անափ ազատությունը, քանի որ անհայտ օվկիանոսներ այլևս չկան, գտել է իր ազատագրած Ակնայի մի մեծ հողամասում, որտեղ աճեցնում է աշխարհի ամենից համեղ ելակը ու թորում լեռնեցու արյան պես թունդ օղի: Իսկ պատերազմին իր զոհաբերածի ու ողջ կյանքի ընթացքում ստացածի անհամաչափության մասին հուշողներին միշտ պատասխանում է միևնույն բառերով.

-Զինվորի համար չկա ավելի մեծ վարձատրություն,քան սեփական պարտքը կատարած լինելու գիտակցությունը….

 

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

Լրահոս
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan