AM | RU
USD
EUR
RUB

2018-ին լրանում է Մայիսյան Հաղթանակների և Հայոց կորսված Պետականության վերականգնման 100 ամյակը

 

Մի պահ ուշադրություն!!!

Շատերն են հիշում չէ՞ էս հոդվածս, որտեղ մտահոգություն էի հայտնել պետական մակարդակով գործող հակապետական դավաճանական ցանցի գոյության մասին.

http://times.am/?p=226594&l=am

Ովքեր չեն հիշում՝ մի հատ թարմացրեք հիշողությունը, հետո անցեք մյուս հոդվածին.
https://b24.am/other/67711.html

Գնված քաղաքական գործիչներ, լրագրողներ և լյուքս դասի ապրանքներ. Ալիևների կլանը 3 մլրդ դոլար է լվացել բրիտանական ընկերությունների միջոցով

Ընդգծում ենք. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ միջոցով.

Այ, սա կարդալուց հետո էլ՝ մի հատ սա ենք ընթերցում.

https://www.facebook.com/britishembassyyerevan/photos/a.163938960810.130629.127878635810/10154175162640811/?type=3&theater

«British Embassy Yerevan

8 Փետրվար ·
Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված հայկական պատվիրակությունը փետրվարի 6-ին ժամանեց Լոնդոն՝ նպատակ ունենալով ուսումնասիրել խտրականության և ընտանեկան բռնության դեմ պայքարի բրիտանական փորձը։ Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացված այս հնգօրյա ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հակախտրականության մասին համապարփակ օրենսդրության ընդունմանն ու կիրառմանը։

Հայաստանում հակախտրականության մասին օրենքի ընդունումը ներառվել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման և ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի (2016-2018) մեջ ներկայացված պարտավորությունների մեջ։ ՀՀ արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի և մի քանի ՔՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակում է հակախտրականության մասին օրենքի նախագիծը, որը 2017թ․ ներկայացվելու է հանրային քննարկման, ապա նաև՝ խորհրդարանական լսումների։

Երևանում Բրիտանական դեսպանատունն ուրախ է աջակցել խտրականության դեմ պայքարի ոլորտում բրիտանական փորձի ուսումնասիրման այս նախաձեռնությանը։ Մենք լիահույս ենք, որ այն կխթանի այս կարևոր խնդրի շուրջ պատշաճ օրենսդրության ընդունմանն ու կիրառմանը Հայաստանում։

Մնացեք մեզ հետ՝ հետևյալ անձանցից բաղկացած հայաստանյան պատվիրակության այցի արդյունքների մասին տեղեկանալու և նրանց կարծիքները լսելու համար․
• Վիգեն Քոչարյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պատվիրակության ղեկավար,
• Սիրվարդ Գևորգյան, Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
• Հրաչյա Պալյան, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ,
• Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամի գործադիր տնօրեն,
• Աննա Իսրայելյան, լրագրող։»
Էս ամեն ինչից հետո, եթե դեռ պարզ չի լինում ինչի մասին է խոսքը, կարդում ենք նաև սա.
https://chusumnasirvacashxarh.blogspot.am/…/10/blog-post.ht…

Ով է ՀՀ իշխանական համակարգում այլասերված ու ապազգային օրենքների գլխավոր պաշտպանը։

Իհարկե, չենք մոռանում, որ էսպիսի հոդվածները բնավ չեն կարող մոռացության տալ ներկայիս և նախորդ նախարարների այդչափ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ էս օրենք անց կացնելու հարցում։ Հատկապես հիշում ենք, գործող նախարարին՝ լիֆտով իջնելիս, երբ խոսափողն անջատելուց հետո ՄԻՊ-ի հետ այդպես արագ դահլիճը լքելիս, վստահ էր, որ իրենց վճռականությանը ոչինչ չի խանգարի։

Հիշում ենք նաև, որ անցած տարի էս օրերին նույն Բրիտանիայի դեսպանատունն էր ֆինանսավորում «բռնության թեմայով» ղալմաղալներին վերաբերվող տարատեսակ հեռուստահաղորդումներ։ Եւ ոչ միայն անցած տարի էս օրերին...

Էս եղած նյութերը կարդալուց հետո, չենք զլանում, անպայման կարդում ենք նաև էս հղումով զետեղված ինֆորմացիան՝ Բրիտանիայում տիրող իրավիճակի մասին։ Ավելի կոնկրետ՝ խնամակալական ծառայության «բիզնեսի» մասին։ Էլ ավելի կոնկրետ, որ Բրիտանիայում «Ամեն երեխայի վաճառքի համար խնամակալական ծառայությունը ստանում է £20000, իսկ որդեգրման գործակալությունը՝ £36000, այս բոլորը հարկատուների հաշվին, և գործակալությունների մեծ մասը նախկին սոցիալական ծառայողների սեփականությունն են։»

https://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/1681713585181393

Հա, և եթե էս ամեն ինչից հետո, ուրիշ բաներ պարզ չլինեն, առնվազն պիտի պարզ լինի, թե ինչու է «Առավոտ» թերթն էս թեմաներում էս աստիճանի ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՄԲ իրեն «ճղելով» «վիզ դրել»։

Հա, արժի նաև մի քիչ խորանալ մի քանի այլ լրատվականի ու կոնկրետ լրագրողների (եւ ոչ միայն լրագրողների) հարցում ևս՝ հասկանալու համար, թե «որտեղից է փչում» ազգադավ թեմաներում իրենց վաղուց աչքի ընկնող հակահայ #պանանիզմ-ը։

Հ.Գ.
Էսքանից հետո, եթե շատ չլինի ինֆորմացիան, շարքային մտածողի համար, պետք է որ, մտովի մի տարով հետ դառնաք և հիշեք «Երջանիկ պատահականությամբ» տեսանկարահանող սարքով «զինված» մի «իրավապաշտպանի» հայտնվելը քաղաքի կենտրոնում իր կնոջը ծեծող մի մարդու կողքին, որը դրանից ոչ վաղ անցյալում հետապնդվում էր սպանության հոդվածով (Էդ ժամանակ նախարարը, էս օրենքի մեկ այլ պաշտպան մադմուազելն էր)։ Ու Լավ հիշողություն ունեցողները, կհիշեն նաև, որ դրան հաջորդող ղալմաղալի ու մասնավորապես տարատեսակ եթերներում էդ թեման պտտեցնելուն (նաև էդ «իրավապաշտպանի» միջոցով) օգնում էր ո՞վ... ճիշտ է՝ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ Դեսպանատունը։ Հա՛, հա՛, նույն Բրիտանիայի, որի «նավերը չէին ելնում մեր Սարերն ի վեր», նույն Բրիտանիայի, ով դեռ 100 տարի առաջ մարդ էր ուղարկում Հայաստան, Սյունիք՝ Անդրանիկին համոզելու, որ Արցախի ազատագրությամբ չզբաղվի.... Այո, ճիշտ եք, այդ նույն Բրիտանիայի, ում պատկանում է Ադրբեջանում գործող «Բրիտիշ Պետրոլիումը»...

Ասածս ի՞նչ է...
Էն ծայրահեղ ապուշների ու ծայրահեղ սրբապիղծների թեման հիշում եք չէ՞... ուժի մեջ է...
Ուժի մեջ է նաև, որ էս օրենքին կողմ հանդես եկողները ազատ են՝ իրենց կամքով որոշելու, թե որ կատեգորիայի մեջ են իրենց տեսնում...
2018-ին լրանում է Մայիսյան Հաղթանակների և Հայոց կորսված Պետականության վերականգնման 100 ամյակը։

...Չուզողների ապրածին բռնանամ...
Էսքանը

Հ.Հ.Գ.
Թե բա ընտանեկան բռնություն...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան 1996թ.-ին Հրայր Թովմասյանը պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, իսկ ոմանք ընտրակեղծարարների թիմից էին Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իսկ մենք դողում ենք, վախենում ենք․ Լուկաշենկոն խոսել է Բելառուսին ստորացնելու մասին Փաշինյանի ասուլիսի ընթացքում, փաստորեն, փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Երվանդ Վարոսյան Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ «Խխունջներով տուն»՝ Դմիտրի Մեդվեդևի համար (Լուսանկար) Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ) ՍԴ նախագահին հրաժարական պարտադրելը, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել, մարդկային ստորություն է Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 9 բալանոց երկրաշարժ Թուրքիայում «Հրապարակ». Վերջին բաստիոնը «Ժողովուրդ». Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ «Փաստ». Նոր նախագիծ՝ ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորության հետ կապված «Ժողովուրդ». «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժած անձն իր տարօրինակ բացատրություններ է տվել «Հրապարակ». Երևանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երևան» պրոյեկտով «Փաստ». Որքա՞նով է աճել ՀՀ պետական պարտք «Հրապարակ». Ո՞վ կդիմավորի Փաշինյանին Կապանում «168 ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը «Փաստ». Աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով. ո՞ր մասնագիտություններին կտրվի առաջնահերություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 25 Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan