Վրաստանում մունիցիպալ ընտրությունների նախօրեին կրակել են իշխող կուսակցության թեկնածուի վրա
Նմանատիպ
Վրաստանում անհայտ անձինք հոկտեմբերի 19-ի երեկոյան կրակել են մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Ջեհյուն Չովդարովի վրա, վիրավորվել Է չորս մարդ, այդ թվում՝ Չովդարովը:
Այդ մասին պատահարի վայրից հայտնել են վրացական հեռուստաընկերությունները:
Նրանց տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի Է ունեցել Մառնեուլի շրջանում: «Ջեհյուն Չովդարովը մեծամասնական թեկնածու Է «Վրացական երազանք»-ից, նրա վրա կրակել են հրազենից: Վիրավորվել Է չորս մարդ, նրանց բոլորին Էլ տեղափոխել են տեղի կլինիկա, տուժածներից մեկի վիճակը ծանր Է»,- նշել Է վրացական Առաջին ալիքը:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնել Է, որ միջադեպի մանրամասներին ծանոթանալու համար Մառնեուլի Է ուղեւորվել երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին:
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հանրապետության քաղաքացիները պետք Է ընտրեն 64 քաղաքների ու շրջանների ղեկավարների եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ սակրեբուլոների անդամների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում