Տարեսկզբից Վրաստանի բնակչությունն արտահոսքի պատճառով նվազել է շուրջ 50 հազարով

Տարեսկզբից Վրաստանի բնակչությունն արտահոսքի պատճառով նվազել է շուրջ 50 հազարով

Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանից մեկնել են երկրի 2 մլն 910 հազար 387 քաղաքացիներ, իսկ եկել են 2 մլն 860 հազար 942-ը: Այդ մասին վկայում են Վրաստանի ՆԳ նախարարության կայքում հրապարակված վիճակագրական տվյալները:

Այսպիսով՝ այդ ժամանակաընթացքում բնակչության արտահոսքը կազմել է 49 հազար 445 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին: ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ Վրաստանից մեկնած երկրի քաղաքացիների թվաքանակը ընթացիկ տարում 13,1 տոկոսով ավելի մեծ է 2016 թվականի համանման ցուցանիշի համեմատութամբ: Իսկ Վրաստան ժամանած քաղաքացիների թվաքանակը 12,7 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում