Բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի կտավները կցուցադրվեն հայրենիքում

Պետիկ Պետրոսյանի (1912-1989) ստեղծած բնանկարները, քաղաքային, ծովային տեսարաններ պատկերող ստեղծագործությունները կներկայացվեն հայաստանցի արվեստասերներին: «Նավամատույցներ» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Գեղանկարչական ու գրաֆիկական ավելի քան 90 երկերը պատկերում են Հայաստանի, Սիլիստրայի գեղատեսիլ վայրերն ու գողտրիկ անկյունները։

Կցուցադրվեն կտավներ, որոնք պատկանում են նկարչի ընտանիքին, նաև ընդգրկված են աշխատնքներ մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի, Վառնայի, Պլովդիվի պատկերասրահներից, բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:

Ցուցադրությունը կգործի սույն թվականի հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 3-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում