Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին հրդեհաշիջմանն աջակցելու համար

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը գտնվում է տարերային աղետի գոտում, շնորհակալություն է հայտնել «Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ Բելառուսին այն ակտիվ օգնության համար, որը նրանք Վրաստանին ցուցաբերում են Բորժոմի կիրճում խոշոր հրդեհի վերացման գործում»:

Ինչպես օգոստոսի 24-ին վարչապետը հայտարարել է լրագրողներին, Թբիլիսին ողջունում է ՌԴ-ի դիրքորոշումը, որը պատրաստակամություն է հայտնել օգնել Բորժոմի կիրճում հրդեհի վերացմանը: Նա նշել է, որ «Ռուսաստանը նույնպես օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել»: «Այն պայմաններում, երբ մենք շատ բարդ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, այս հրդեհի վերացման գործում օգնություն ցուցաբերելու նման առաջարկությունը ողջունելի է»,- ասել է վարչապետը:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ «վերջին օրերին Վրաստանը հրդեհաշիջման գործում օգնության առաջարկություններ է ստացել նաեւ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԳՖՀ-ից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից եւ Իրանից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում