«Մշակութային ալիք» մրցույթի հայտագրումը սկսված է

Կինոարվեստի, երգարվեստի, հագուստի մոդելավորման, թատերական ոլորտում անցկացվող «Մշակութային ալիք» մրցույթը 5-րդ անգամ կհամախմբի բազմաթիվ տաղանդավոր անհատների և խմբերի: Սկսվել է մրցույթի հայտագրումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան ստեղծագործող անձինք և խմբեր:

Մրցույթի շրջանակում ժյուրիի անդամները, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչները վարպետության դասեր կանցկացնեն մասնակիցների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում