Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին կազակական ջոկատներ է տեղակայել

Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին կազակական ջոկատներ է տեղակայել

Ռուսաստանի կողմից որոշում է կայացվել ռուս-վրացական սահմանին կազակական ջոկատներ տեղակայել, ինչի արդյունքում արդեն 2017 թվականի հունիսի 1-ից այդ ջոկատները սահմանային իրավիճակի հսկողություն են իրականացնում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ռուսաստանյան կողմի հայտարարությունների համաձայն՝ սահմանային հսկողությունն իրականացնում են Տերսկյան կազակական զորքերը: Այս զորքերի՝ սահմանին տեղակայելու մասին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կողմից որոշումն ընդունվել է դեռևս 2013 թվականին, սակայն ուժի մեջ է մտել միայն մեկ ամիս առաջ:

Այդ ջոկատներն իրականացնում են նաև փաստաթղթերի ստուգում և սահմանն անցնողների հետ բացատրական աշխատանքներ են տանում: Նշվում է, որ կազակական ջոկատների կողմից ռուս-վրացական սահմանի հսկողությունը կտևի մինչև սույն թվականի սեպտեմբեր ամիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում