Բանագետ Ալվարդ Ղազիյանին կհիշեն որպես իր ժողովրդի վաղվա օրով մտահոգվող ազնիվ մարդու

Կյանքի 86-րդ տարում վախճանվել է բանագետ, ժողովրդագետ Ալվարդ Ղազիյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրա հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին՝ Հրաչյա Քոչար 22 շենքի 8-րդ բնակարանից, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը նույն տեղից ժամը 13:00-ին:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության, տեքստաբանության բաժնի վարիչ, բգդ. Թամար Հայրապետյանը շատ կարևորեց Ալվարդ Ղազիյանի դերն ու նշանակությունը իրենց ինստիտուտի գործունեության մեջ:

«Ընդգծված քաղաքացիական պարտքի գիտակցության տեր անձնավորություն էր: Նրա համար առաջնայինը պետության, հասարակության, աշխատանքի շահն էր»,– ասաց Հայրապետյանը:

Բանագետը հեղինակել է յոթ տասնյակից ավելի գիտական լրագրային հոդվածներ, գրախոսական հրապարակումներ: Ուշադրության են արժանի նշանավոր հայագետ, բանագետներին, հայազգի ռազմական անվանի գործիչներին նվիրված նրա հոդվածները:

«Ճանաչված բանագետի, իր ժողովրդի վաղվա օրով մտահոգվող ազնիվ քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա իր հարազատների, գործընկերների և ճանաչողների սրտերում»,- նշեց Հայրապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում