Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են համատեղ զորավարժություններ
13/06/2017 13:59
Նմանատիպ
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատներն իրականացնում են «Կովկասի արծիվ 2017» համատեղ զորավարժությունները:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի հրաձգարանում երեք երկրի զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի ոչնչացման, գերիների ազատ արձակման, վիրավորների տարհանման խնդիրներ:
Ուսումնավարժանքներում օգտագործվել են օդային բաղադրիչներ:
Զորավարժությունները մեկնարկել են հունիսի 4-ին և իրականացվում են արդեն երրորդ անգամ: Նախկինում դրանք կազմակերպվել էին Թուրքիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում