Վրաստանի վարչապետը մեկնաբանել Է ադրբեջանցի լրագրողի անհետացումը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հորդորել Է ձեռնպահ մնալ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի՝ Թբիլիսիից անհետանալու գործի վերաբերյալ վաղաժամ մեկնաբանություններ անելուց՝ Վրաստանի պետական ինստիտուտներին չվարկաբեկելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Մուխթարլիի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը տարածվել Է մայիսի 31-ին: Ավելի ուշ Մուխթարլիի կինը եւ նրա փաստաբան Էլչին Սադիգովը հայտարարել են, որ նրան առեւանգել են Թբիլիսիում եւ գաղտնի տեղափոխել Բաքու, որտեղ Էլ ձերբակալել են: Նրանց խոսքով՝ դրան իբր կարող Էին մասնակցել վրացական հատուկ ծառայությունների՝ քաղաքացիական հագուստով ներկայացուցիչները: «Անընդունելի Է այն ինստիտուտների վարկաբեկումը, որոնք աշխատում եւ հոգ են տանուն պետական անվտանգության մասին: Ներքին գործերի նախարարը հայտարարություն Է արել, մենք կապի մեջ ենք ադրբեջանցի գործընկերների հետ, եւ ես հորդորում եմ՝ վաղաժամ եզրակացություններից ձեռնպահ մնալ մինչեւ հետաքննության ավարտվելը»,-հայտարարել Է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալ կառավարության նիստում:

«Բնականաբար, ես կոչ եմ անում իրավապահներին՝ առավելագույնս կարճ ժամկետում ամեն ինչ անել, որ այդ հարցը հետաքննվի, եւ որ մեր երկրում ոչ ոքի մոտ կասկած չառաջանա մարդու իրավունքների պաշտպանության վերաբերմամբ… Դա կտրականապես անընդունելի Է եւ, իհարկե, ես բացառում եմ, որ պետական կառույցները ներքաշված լինեն նման ինչ-որ բանի մեջ: Հետաքննություն Է կատարվում, սպասենք հետաքննության արդյունքներին»,-եզրափակել Է վարչապետը:

Ավելի վաղ մայիսի 31-ին Վրաստանի ներքին գործերի նախարարը բացառել Է իրավակարգի մարմինների ներկայացուցիչների հնարավոր մասնակցությունն ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առեւանգմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում