AM | RU
USD
EUR
RUB

Զվարթնոցում Մխիթարյան միաբանության գործունեությանը նվիրված ցուցադրութուն կբացվի

 

Ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի պատմության մեջ բացառիկ նշանակություն և ուրույն տեղ զբաղեցրած Մխիթարյան միաբանությունն այս տարի կնշի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակը:

Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև միաբանության գործունեությունը հանրության լայն շրջանակներին ներկայացնելու ու հանրահռչակելու նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը նախաձեռնել է սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց թանգարանում բացել «Ձայն տուր, ով կղզյակ» խորագիրը կրող ցուցահանդես: Այս մասին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պ! ատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը հիմանդրել է Մխիթար Սեբաստացին` 1701 թ., Կոստանդնուպոլսում: 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ. Ղազար կղզում` վերածելով այն յուրահատուկ ոգեղեն Հայաստանի` կյանքի կոչելով Մխիթարյան միաբանության կարգախոսը`«Ի փառս Աստուծոյ եւ յանուն լուսաւորութեանն ազգի մերոյ»:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են տարեսկզբից: ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը Վենետիկ մեկշաբաթյա գործուղման ընթացքում ծանոթացել է արխիվային հարուստ ու հետաքրքիր նյութերի:

Նախանշվող ցուցադրությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանդիպել է Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի պատասխանատու Հայր Եղիայի հետ, քննարկել` ցուցադրության կազմակերպչական աշխատանքներին, արխիվային ու բնագիր նյութերին առնչվող հարցեր:

«Մեծ պատիվ է համագործակցել Ձեզ հետ, Մխիթարյան միաբանությունն իրապես հայկական կղզի է Եվրոպայի մեջ: Այս գործակցությունն սկիզբն է այն մեծ աշխատանքի, որ կարող ենք միասին կյանքի կոչել` մեր մշակութային ժառանգությունը ողջ Եվրոպայում հանրահռչակելու համար: Վստահեցնում եմ, որ այդ առումով Դուք հուսալի գործընկեր ունեք», - իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենը նաև խոսել է Մխիթարյան միաբանության արխիվային հարուստ նյութերի որոշ մասը ցուցադրությանը ներկայացնելու, մասնավորապես`միաբանության կազմավորմանը վերաբերող հռչակագրի, միաբանությունում սովորած ու աշխատած նշանավոր մարդկանց, օտարազգի հանճարների բնագիր նյութերի, անձնական իրերի և այլնի մասին:

Հայր Եղիան էլ պատրաստակամություն է հայտնել ՊՈԱԿ-ի ցուցադրությունների բաժնի հետ համատեղ աշխատել յուրաքանչյուր նյութի մշակման, հավաքման ուղղությամբ: Նրա խոսքով, ցուցադրությանը ներկայացվելիք արխիվային նյութերի համար էլ հարկ կլինի գրությամբ դիմել Վենետիկ` Մխիթարյան միաբանությանը:

Հայկական ոգով ու շնչով համակված միաբանության գործունեությունը ժամանակին լավագույնս բնորոշել է Մխիթար Սեբաստացին. «այստեղ տիրում է հայրենաշունչ մթնոլորտ` Աղօթքի հետ` աշխատանք, առաքինության հետ` հայրենասիրութիւն, հաւատքի հետ` գաղափարական սեւեռակէտ, եւ միշտ Հայաստան, ամէն ինչ Հայրենիքի համար, հայ ժողովուրդի համար...»:

Հենց այդ բարձր արժեքները կրող արժանի հայերի, նրանց ներդրած ավանդի մասին էլ կպատմի Հայաստանի անկախության տոնի օրը կրկնակի տոնական դարձնելու միտումով նախանշվող ցուցադրությունը:

Լրահոս
Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ ուղիղ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan