Վրաստանը տեխնիկապես պատրաստ Է անդամակցելու ՆԱՏՕ-ին. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պնդում Է, որ Վրաստանը բոլոր գործիքներն ունի պատրաստվելու ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Վրաստանն առաջին անգամ իր մայրաքաղաքում ընդունում Է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) գարնանային նստաշրջանը, որն ընթանում Է մայիսի 26-29-ին:

Սա հինգերորդ դեպքն Է ՆԱՏՕ-ի պատմության մեջ, երբ Վեհաժողովի նիստն անցկացվում Է դաշինքի անդամ չհանդիսացող երկրում:

«Ընդունել ենք ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանը: Վրաստանն ունի բոլոր գործիքները՝ պատրաստվելու ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,-մայիսի 29-ին գրել Է Կվիրիկաշվիլին Twitter-ում:

Մայիսի 29-ին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում ընթացող լիագումար նիստում հռչակագիր Է ընդունել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացմանն աջակցելու վերաբերյալ: Հռչակագրում նշվում Է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ն Վրաստանի խորհրդարանին եւ կառավարությանը հորդորում Է ուժեղացնել անկախ դատական համակարգը, պահպանել ԶԼՄ-ներում խոսքի ազատության հնարավորությունը, խորանցել երկխոսությունը եւ թուլացնել ընդդիմադիր կուսակցությունների հետ լարվածությունը:

Փաստաթղթում աջակցություն Է հայտնվում Վրաստանին նրա ժողովրդավարական զարգացման գործում եւ դեպի եվրատլանտյան ինտեգրացում նրա ճանապարհին: Նաեւ նշվում Է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ն ողջունում Է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը, ճանաչում Է բարեփոխումների իրականացման տեսակետից վրացական կողմի ձեռք բերած առաջընթացը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում