AM | RU
USD
EUR
RUB

Գիտե՞ք ով կհաղթի հայ-ադրբեջանական հակամարտությունում

 

Թիֆլիսից Երևան ճանապարհին` Մարնեուլի շրջանում, ճամփեզրին տասնյակ ադրբեջանական խանութներ կան։ Հիմնականում լվացքի փոշիներ, քիմմաքրման նյութեր ու կենցաղային խնամքի պարագաներ են վաճառում։ Հայաստան վերադարձող մեր հայրենակիցները սովորաբար կանգ են առնում այդ խանութներում և ով որքան կարող է՝ լվացքի փոշի կամ մանկական տակդիր է գնում։ Չնայած՝ ոչ մի երաշխիք չկա, թե այդ խանութներում վաճառվող ապրանքը կեղծիք չէ, այնուամենայնիվ, ընդունված է համարել, որ այն որակյալ է և մատչելի։

Նման երկու-երեք խանութներում լինելու առիթ ես էլ եմ ունեցել։ Գներն իսկապես թանկ չեն։ Բայց միակ զարմանալի բանը, որ տեսել եմ այնտեղ, հայերեն խոսացող ադրբջանցիներն էին։

- Բարև, ցավդ տանեմ։ Ինչ պետք ա, կտամ, մեծ ախպեր։ Էժանով կտամ, լավը կտամ, - դիմում էր ինձ ադրբեջանցի վաճառականը։

«Շները քեզ ախպեր», - մտածում եմ ես, հարցերով ու պահանջներով մի քիջ տանջում վաճառողին, լսում նրա քծնանքն ու դուրս գալիս խանուից։ Հաջորդ ադրբեջանցու հետ` նույն պատմությունը։ Հետո երրորդը… Հասկանում ես, որ այդտեղ բոլորն են այդպիսին։

Պարզ է, չէ՞, ինչու էր պետք վրաստանաբնակ ադրբեջանցիներին հայերեն սովորել։ Մեզ սիրելուց չէ։ Ոչ էլ քաղաքակրթվելու, մեկ լեզու ավել իմանալու ցանկությունից։ Անգամ թշնամություն անելու համար չէ պետք հայերենը ադրբեջնցիներին։ Ընդամենը գումար աշխատելու համար են լեզու սովորել։ Քծնանքն էլ է դրա համար պետք։ Վստահ եմ` ուրիշ` ավելի նվաստացուցիչ բաների էլ են պատրաստ հանուն այդ երկու կոպեկի…

Բայց դա չէ ամենակարևորը։ Մի քանի օր առաջ հանդիպեցի երիտասարդ մի տղայի, ով վերջերս եղել է նման մի խանութում։ Երբ իմացել է, որ վաճառողն ադրբեջանցի է, զարհուրել է։ «Արա, սրանք կտան ինձ կսպքնեն ստեղ», - մտածել ու խանութից դուրս է գնացել։ Իսկ շատերն էլ հանգիստ առևտուր են անում, հետո գալիս և պատմում. «Ախպեր, հարգանքով մարդիկ են` էժան ու որակով ապրանք են տալիս։ Չէ բա մեր քցող հայերի նման, որ սատկած էշ են մանգալիս` նալերը հանեն…»։

Գիտե՞ք ով կհաղթի հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Ճիշտ է` ում ազգային ինքնագիտակցությունն ու հարգանքը ավելի բարձր մակարդակում լինի։ Այլ կերպ չի ստացվի…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15 Հրապարակվեցին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պահանջները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթի մասնակիցներն Ազատության հրապարակում են. ՈՒՂԻՂ Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին «Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ Քայլերթ Երևանի քաղաքապետարանի դիմացից՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ Պաշտոնանկություն` Երևանի քաղաքապետարանում Երկրաշարժ Շիրակում Պուտինի խոսնակը մեկնաբանել է Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպումը Ճարպն այրելու կանոնները Էրդողանը հայտարարել է Պատրիոտ համակարգերի գնման համար Թրամփի հետ բանակցելու մասին Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan