Մշակույթի ոլորտում ներդրումային ծրագրերից շատերը սկսվել են

ՀՀ մշակույթի նախարարության ներդրումային ծրագրերին մի քանիսն արդեն իսկ ընթացքի մեջ են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Մենք ունենք բազմաթիվ ներդրումային ծրագրեր: Արդեն իրականություն է տիկնիկների թանգարանը, որը գործում է Երևանի Աբովյան մեկ հասցեում: Ընթացքի մեջ է «360 աստիճան» վիրտուալ թանգարանի ծրագիրը, որի համար ներդրվել է 300 հազար դոլար: Թանգարանի բացումը կազդարարվի մայիսի սկզբին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նախարարը:

Նրա տեղեկացմամբ, սկսվել են նաև Դսեղում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքները: Այս տարվա ընթացքում Երևանի տարբեր փողոցներում կտեղադրվեն 10 գրատնակներ:

Նախարարությունը մշակույթի կապիտալիզացիայի տրամաբանությամբ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ 2017 թվականին նախատեսում է շուրջ երկու տասնյակ ներդրումային ծրագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում