AM | RU
USD
EUR
RUB

Դա խելահեղ բարբարոսություն էր. օսկարակիր Քրիստիան Բեյլը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

 

Հայոց ցեղասպանության անպատժելիությունը պատճառ դարձավ դրանից հետո գրանցված ցեղասպանությունների: Այս մասին Yahoo Movies-ի հետ առցանց հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյանը «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար, օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը:

«Նախքան այս ֆիլմը, ես չգիտեի Հայոց ցեղասպանության մասին: Դա պատմության անհավատալի կարևոր պահերից է: Դրանում հետևողականության բացակայության պատճառով մենք Հայոց ցեղասպանությունից հետո այդքան նոր ցեղասպանություններ ունեցանք, ինչպես Հոլոքոստը, Կամբոջայի ցեղասպանությունը:

Երբ ես կարդում էի ֆիլմի սցենարը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր, մարդիկ սկսել էին ավելի շատ բան իմանալ դրա մասին: Ես դիտում էի լուրերը և տեսնում, թե ինչպես է «Իսլամական պետությունը» կոտորում սարի վրա հայտնված մարդկանց. այս ֆիլմը պարունակում է պատմական ճշմարիտ հատված, թե ինչպես էին հայերը հայտնվել մի սարի` Մուսա լեռան վրա և կոտորվում էին: Ես չէի կարողանում դադարել տեսնել նմանությունն այդ ամենի միջև: Դա խելահեղ բարբարոսական գործողություն էր, չափազանց դաժան և հիշաչար, այն, թե ինչպես այդքան մարդ սպանվեց»,- նշել է Բեյ? ?ը:

Նա պատմել է, որ ֆիլմում մարմնավորել է ամերիկյան Associated Press-ի լրագրողի: «Դուք գիտեք, թե որքան կարևոր է ունենալ լավ մամուլ: Այլապես մարդիկ չեն կարող տեղեկանալ դեպքերի մասին»,- ընդգծել է դերասանը:

Համեմատականներ տանելով մեր օրերի հետ` Բեյլը նշում է Սիրիայում տիրող իրավիճակի հետևանքով սկսված փախստականների ճգնաժամի մասին: «Հալեպի շուրջ անապատը լիքն է ոսկորներով: Եղել են բռնի տեղահանություններ, որոնք իրականում մահվան երթեր էին, դրանք հարյուր հազարավոր մահերի պատճառ դարձան: Շատերը հաստատվեցին Հալեպում: Ներկայում փախստականների ճգնաժամն է, և մարդիկ են Հալեպից փախչում»,- նշել է Բեյլը:

Հոլիվուդյան հայտնի դերասանը պատմել է, որ Հայոց ցեղասպանության հարցը սկսել է ուսումնասիրել ֆիլմի սցենարը կարդալուց հետո: Նրան այս հարցում շատ է օգնել նաև «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ով դերասանին է տվել ֆիլմեր, գրքեր ցեղասպանության մասին: «Ես բախտ չեմ ունեցել հանդիպել Ցեղասպանության որևէ վերապրածի հետ, սակայն տեսել եմ նրանց մասնակցությամբ փաստագրական ֆիլմեր: Դրանցում ես տեսա այս մարդկանց ցավը, ովքեր ստիպված էին գործ ունենալ մարդկանց հետ, ովքեր պնդում էին, թե նրանց ընտանիքների պատմությունները ճշմարիտ չեն: Դա ս իրտ է կեղեքում»,- ասել է նա:

Լրահոս
Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan