AM | RU
USD
EUR
RUB

Հայ համայնքի պատմությանը նվիրված գիտական կոնֆերանս է կազմակերպվել Լեհաստանի Ժեշով քաղաքում

 

Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Կրակովի Հայկական մշակութային ընկերակցությունը և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամն ապրիլի 7-ին Լեհաստանի Ժեշով քաղաքում կազմակերպել էին գիտական կոնֆերանս` նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Կոնֆերանսին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոդկարպացկե վոևոդության փոխնահանգապետ Պիոտր Պիլխը, մի շարք անվանի գիտնականներ, հրապարակախոսներ, մշակութային գործիչներ, Պոդկարպացկեում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ու Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլք:

Բացման իր խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ 2017 թվականը կարևոր տարի է հայ-լեհական հարաբերությունների համար, քանզի նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունների հիմքում հայ և լեհ ժողովուրդների միջև բազմաթիվ հիշարժան իրադարձություններով հարուստ բարեկամությունն է, որոնցից մեկն էլ 650 տարի առաջ Լեհաստանի թագավորի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու հոգևարականին շնորհված արտոնությունն է:

Գիտագործնական կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքին նվիրված մի շարք զեկույցներ: Մասնավորապես, Կիելցեի պետական թանգարանի գիտաշխատող Պավել Գժեսկին իր զեկույցում ծավալուն անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, Քրիստոնեական հարուստ ժառանգությանը:

Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց նաև Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ուսումնասիրությունը, որը վերաբերում էր լեհ թագավոր Կազիմիր Մեծի կողմից 650 տարի առաջ հայերին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված մի շարք արտոնություններին:

Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցավ նաև Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին, ով ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի բազմադարյա պատմությունը, Լեհաստանի պատմության մեջ հայ ականավոր գործիչների ունեցած դրական դերակատարումը:

Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվել էր նաև Ժեշովում բնակվող Սուրեն Վարդանյանի նկարների և Կրակովում բնակվող Անի Մուրադյանի խեցեգործական աշխատանքների ցուցադրությունները:

Կոնֆերանսի ավարտին մասնակիցներն այցելեցին Ժեշովի Սուրբ Վոյչեխ և Ստանիսլավ եկեղեցի, որտեղ ծաղիկներ զետեղեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև:

Լրահոս
Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan