AM | RU
USD
EUR
RUB

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակույթի ոլորտին արժանացել է գնահատանքի

 

Մշակութային ժառանգության պահպանությունն ու զարգացումը հասարակության զարգացման կարևորագույն գործոն է: Հայաստանում մշակույթի ոլորտի զարգացմանը ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է գործունեության առաջին իսկ օրվանից: Ընդհանուր առմամբ ընկերությունը մշակութային նախագծերի իրականացման համար հատկացրել է շուրջ 8.9 միլիարդ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն այս ոլորտին չի սահմանափակվում ազգային մշակույթի առաջխաղացմանը նպաստելով: Ընկերությունը մեծ ներդրում ունի հայկական ինքնության և դարերից եկող մշակութային գանձերը պահպանելու գործում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակութային երկխոսությանը նպաստելու և գալիք սերունդներին կրթելու նպատակ ունի նաև:

Մարտի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած՝ «Ծիծեռնակ» ազգային-երաժշտական առաջին մրցանակաբաշխության ընթացքում, Հայաստանի երաժշտական կյանքի 2016 թվականի ամենակարևոր իրադարձությունների, իրենց գործունեությամբ առանձնացած անհատ-կատարողների, ստեղծագործողների ու ստեղծագործական խմբերի հետ մեկտեղ, «Ծիծեռնակ» մրցանակի է արժանացել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ հայ երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար:

«Նրանք, ովքեր այսօր հովանավորում են մշակույթը, իրականում հովանավորում են մեր երկրի ապագան։ Մենք այսօր նրանց ոչ միայն շնորհավորում ենք, այլև մեր շնորհակալությունն ենք հայտնում՝ մեր ապագայում ներդրումներ անելու համար», - հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերն առանձնանում են ընտրված ուղղությունների բազմազանությամբ: Ընկերության հատուկ ուշադրության կենտրոնում է դասական երաժշտությունը: Մասնավորապես՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի երիտասարդական նվագախմբի, «Հովեր» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է:

Ի թիվս մշակութային բազմաթիվ այլ նախագծերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է նաև Կոմիտասի անվան լարային քառյակին, «Բարեկամություն» անսամբլին, ինչպես նաև Պետական ակադեմիական երգչախմբին, «Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ» անթոլոգիայի և հայ կամերային երաժշտության անթոլոգիայի ստեղծման աշխատանքներին: Ցանկը կարելի է անվերջ շարունակել…

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները մշակույթի ոլորտում չեն սահմանափակվում երաժշտարվեստով: Ընկերությունը նաև նշանակալի աջակցություն է ցուցաբերել կինոարվեստին՝ նպաստելով Հայաստանում այդ ոլորտի զարգացմանն ու հայ հանդիսատեսին համաշխարհային կինեմատոգրաֆի ստեղծագործությունները հասանելի դարձնելուն: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցության շնորհիվ, ընձեռում է հիանալի հնարավորություն` Հայաստանը աշխարհին, իսկ աշխարհը՝ Հայաստանին ներկայացնելու համար:

Մշակույթի ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունն անգնահատելի է՝ Հայաստանը որպես մշակույթի օրրան ներկայացնելու տեսանկյունից:

 

Լրահոս
Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan