Վրաստանում սպասում են Լատվիայի նախագահի ժամանմանը

Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը տիկնոջ՝ Իվետա Վեյոնեի հետ միասին մարտի 27-ի երեկոյան եռօրյա պետական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: Թբիլիսիում օտարերկրյա հյուրերին կընդունի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ առաջին տիկին Մակա Չիչուայի հետ միասին: Լատվիայի նախագահական զույգի ողջունելու արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին Վրաստանի նախագահի պալատում: 

Պլանավորված են Վրաստանի եւ Լատվիայի նախագահի դեմառդեմ, ինչպես նաեւ ընդլայնված ձեւաչափով բանակցությունները, ինչից հետո պետությունների ղեկավարները կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս եւ կստորագրեն երկկողմ փաստաթղթեր: «Նա (Լատվիայի նախագահը) ժամանում է Վրաստանի նախագահի հրավերով: Այս այցը չափազանց կարեւոր է, որովհետեւ, նախեւառաջ, համընկնում է այն օրվա հետ, երբ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրի ուղեւորություններ կատարել Եվրամիության երկրներում»,-լրագրողներին ասել է արտաքին կապերի հարցերով նախագահի խորհրդական Թե նգիզ Պխալաձեն: Վրաստանի հետ Եվրամիության անայցագիր ռեժիմն ուժի մեջ կմտնի մարտի 28-ին:

Թբիլիսիի բանակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի թվում հատուկ ուշադրություն կհատկացվի Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ապագային, հավելել է Պխալաձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում