AM | RU
USD
EUR
RUB

Սիրող ամուսին եմ, շատ հարգված հայր, և չորս թոռնիկների սիրված պապիկ. Հարություն Կարապողոսյան

 

Ակտիվ քաղաքականություն մտնելու իր որոշումը պայմանավորված է կոնկրետ ու հասցեագրված ոլորտների շուրջ մտահագությունների ու տեսլականների լայն փաթեթով, ընտրվելու դեպքում, ջանք չի խնայի, որպեսզի սոցիալ-մշակութային հիմնախնդիրները դառնան օրենսդրական նախաձեռնությունների առարկա: Yelaket.am-ի զրուցակիցը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանն է:

Ինչո՞ւ որոշեց առաջադրվել. Երկրի զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու համար. «Մտածեցի, որ պետք է օրեսնդրական նախաձեռնություններով, ընտրվելու պարագայում, լինել ԱԺ-ում: Հենց դրանով էր պայմանավորված կայացրածս որոշումը», - նշում է Կարապողոսյանը:

Ի՞նչ գաղափարախոսությամբ է առաջնորդվելու նախընտրական ծրագիրն իրականացնելիս. Իրեն տեսնում է ԱԺ մշակույթի, սոցիալական հարցերի և կրթության մշտական հանձնաժողովում. իր ամբողջ նախընտրական քարոզարշավը խարսխված է լինելու հենց այդ երեք ոլորտներում առկա խնդիրներով, որտեղ բազմաթիվ անելիքներ կան»:

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության գնահատականը. Հարություն Կարապողոսյանը համարում է, որ երկխոսությունը կայացած է, երբ կառուցողական բնույթ է կրում. «Եթե կա երկխոսություն, ուրեմն՝ արդեն լավ է: Թե իշխանության և թե ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր ունակ են լավ գործ անել»:

Լինելով անկուսկացական, ի՞նչ կարծում, քաղաքական դաշտ մտնելիս կուսակցական պատկանելիությունը կարևոր պայման է. Ըստ Կարապողոսյանի, կուսակցական պատկանելիությունը ոչ առավելություն է, ոչ էլ՝ հակառակը: Նա որևէ կուսակցության չի հարում և համարում է, որ կուսակցական տոմսը նշանակություն չունի, եթե մարդը ունի խնդիր, ունակ է պետությանը օգտակար լինել իր նախաձեռնություններով։

Այդուհանդերձ, լինելով անկուսկցական, ինչո՞ւ որոշեց համագործակցել հենց ՀՀԿ-ի հետ. «Նախևառաջ ասեմ, որ ես առաջարկ ստացա ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակում լինելու և քանի որ ծրագրային բազմաթիվ դրույթները և իմ անձնական տեսլականները համընկնում են, որոշեցի առաջադրվել հենց հանրապետականի ռեյտինգային ընտրակարգով», - պարզաբանում է թեկնածուն:

Ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ անդամ, ինչպես նաև՝ ղեկավարել այդ քաղաքական ուժի Էրեբունու կառույցը: Այսօր համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ի՞նչպես է դա մեկնաբանում.
«Եղել եմ ոչ միայն ԲՀԿ անդամ և կառույցի ղեկավար, հենց ես եմ ստեղծել այն Էրեբունի վարչական շրջանում: Բայց համարում եմ, որ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության մեջ կարևոր են անհատները, որոնց տեսլականը միտված է կառուցողական առաջընթացին: Եվ ինձ համար նշանակություն չունի կուսակցական պատկանելիությունը: Ինձ համար նշանակություն ունի, թե մարդն ինչ գործ է ուզում անել իր երկրի և ժողովրդի համար» :

Իսկ ընտրվելուց հետո, հնարավոր է համարում համլրել ՀՀԿ շարքերը. Ընտրության նախաշեմին չի մտածում դրա մասին և ընտրվելու դեպքում, պատրաստվում է օր առաջ անցնել աշխատանքի՝ մշակույթի, սոցիալական հարցերի և կրթության մշտական հանձնաժողովի կազմում, նպատակ ունենալով բարեփոխումներ իրականացնել թիրախային ոլորտներում:

Եվ որո՞նք են այդ թիրախային հիմնադրույթները. «Չորս տարի եղել եմ Երևանի ավագանու անդամ և ներգրավված եմ եղել հենց սոցիալ-մշակութային խնդիրներով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներում, բազմաթիվ հանիդպումներ եմ ունեցել մշակույթի գործիչների հետ և հստակ պատկերացումներ ունեմ առկա խնդիրների մասին, որոնց լուծումների եղանակը պատրաստվում եմ, ԱԺ պատգամավոր դառնալու դեպքում ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների տեսքով: Ցանկանում եմ, որ մշակույթի գործիչները լինեն պետական հոգածության ներքո»։

Իսկ ո՞վ է Հարություն Կարապողոյանը ընտանիքում.

«Երջանիկ մարդ, ով ունի մեծ ու կայուն ընտանիք: Սիրող ամուսին եմ, շատ հարգված հայր, և չորս թոռնիկների սիրված պապիկ», - անկեղծանում է քաղաքական գործիչը: 

Ամփոփելով զրույցը, Կարոպողոյանը ավելացրեց, որ կուզենար տեսնել հայրենիքը հզոր, կայուն, զարգացած, որի համար էլ մուտք է գործել մեծ քաղաքականություն: 

Լրահոս
ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել «Հրապարակ». «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել «Ժողովուրդ»․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը «Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում «Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 15 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan