Թբիլիսիում հայտարարել են Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին

Թբիլիսիում հայտարարել են Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգված Է Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք տեղեկատվություն ունենք Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին: Ռուսական կողմի այդ գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ Հարավային Օսիայի ստորաբաժանումների մտնելու մասին որոշումը մեկ անգամ եւս հաստատում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը միտված է բռնակցմանը, այլ ոչ թե խաղաղության ու անվտանգության ապահովմանը»,-ասել է Ջանելիձեն մարտի 17-ին կայացած բրիֆինգում:

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին ենթադրել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայումն ուղղված է ոչ թե Վրաստանի դեմ, որը չունի ժամանակակից ռազմաօդային ուժեր, այլ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում