AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքագետ. Հայկական կողմը լուրջ երկընտրանքի առջև է հայտնվել

 

Ադրբեջանա-արցախյան սահմանում տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ տարածաշրջանային քաղաքական օրակարգի ամենավտանգավոր, հետևաբար նաև՝ կարևոր խնդիրների շարքում։ Հատկապես վերջին օրերի լարվածությունը հստակ ազդակ է այն մասին, որ իրավիճակն ամեն պահ կարող է պայթել՝ դառնալով լայնամաշտաբ պատերազմի վերսկսման պատճառ։ Այս մասին Politics.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի սահմանում, ոչ այլ ինչ է, քան իրական պատերազմի նախապատրաստություն։ Ընդ որում, ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ պատերազմը՝ որպես հարցի լուծման միջոց, իր համար ընկալելի և ընդունելի գործիք է։ Ավելին՝ նաև նախընտրելի։ Հետևաբար Ադրբեջանի ախորժակը զսպելու համար Արցախի և Հայաստանի իշխանություններին մնում է երկու տարբերակ՝ կա՛մ ակտիվ ռազմական կանխարգելիչ գործողություններ, կամ դիվանագիտական ճնշման և պահանջատիրության մեծացում։ Երկուսն էլ գործուն մեխանիզմներ են և կարող են Հայաստանի ու Արցախի համար անվտանգության խնդիր լուծել։ Ընտրության խնդիր է, որը պետք է շուտ լուծվի», - ասել է Մելիք-Շահնազարյանը։

Փորձագետը նշում է, որ այս առնչությամբ Երևանում և Ստեփանակերտում քաղաքական որոշում, կարծես, դեռ չկա։ Բայց նման որոշում կայացնելու անհրաժեշտությունից հնարավոր չի լինի խուսափել։ Որքան էլ բարդ և մեծ պատասխանատվություն ենթադրող որոշում լինի, այն պետք է կայացվի և կյանքի կոչվի, վստահ է քաղաքագետը։
«Իհարկե, հնարավոր է նաև (անգամ ցանկալի) երկու վերոնշյալ սցենարների համադրություն։ Ավելին՝ դա պետք է արվի։ Բայց համադրությունը չի նշանակում կիսապատերազմ կամ կիսադիվանագիտություն։ Ցավոք սրտի, դա այն է, ինչն ունենք այսօր և ինչը չի աշխատում։ Ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին զսպելու տարբերակների համադրությունը պետք է անզիջում պայքար ենթադրի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ճակատներում։ Սա, իհարկե, ավելի բարդ իրականացվող քաղաքականություն է, բայց արդյունքներն էլ անհամեմատ ավելի լավը կարող են լինել։ Հետևաբար, գործել է պետք և վերջապես կողմնորոշվել, թե ինչպես ենք ուզում լուծել Ադրբեջանի հետ ունեցած մեր խնդիրը», ֊ ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Սակայն, ըստ փորձագետի, նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է մի քանի բան հասկանալ և ունենալ անկյունաքարային մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։

«Նախ, ցանկանու՞մ է արդյոք Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորում։ Կա՞ արդյոք հարցը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն։ Ովքե՞ր են նպաստում և ովքեր խոչնդոտում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։ Ի՞նչ հնարավորություններ ունեն հակամարտող կողմերը։ Ինչպե՞ս կարող են միջազգային միջնոդներն ու հանրությունը ազդել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի որոշումների վրա։ Ինչպիսի՞նն է ուժերի իրական համադրությունը տարածաշրջանում։ Ի՞նչ կարելի է սպասել ռազմական սցենարի կյանքի կոչումից և ինչ՝ դիվանագիտականից։ Ահա այս և նմանատիպ բազում հարցեր հստակ պատասխանների կարիք ունեն։ Ոչ թե դիվանագիտական գնահատականներ, կամ քարոզչական, պաթոսային հայտարարություններ, այլ ճշմարիտ ու հիմնավորված պատասխաններ, այն էլ՝ իրական ժամանակում։ Անհրաժեշտ է կենտրոնացնել հայկական գիտական և մտավոր ողջ պոտենցիալն ու հասնել նրան, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ սկսեն զբաղվել լուծումներ որոնելու գործով։ Դա կարող է արդարացված լինել, հատկապես եթե հաշվի առնենք, որ բանակցային գործընթաց, ըստ էության, վաղուց այլևս չկա, իսկ քաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող է հեշտ փոփոխվել», - վստահ է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Լրահոս
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan