Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 16-17-ին այցով Ադրբեջանում կգտնվի Բաքվի 5-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Համաժողովի շրջանակներում սպասվում Է Գեորգի Մարգվելաշվիլիի ելույթը «Արտաքին կապերի ապագան» նիստում: Այս նիստում պլանավորվում են նաեւ Լատվիայի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Մոնտենեգրոյի եւ այլ երկրների նախագահների ելույթները:
Համաժողովում, որը նվիրված Է «Արտաքին կապերի ապագան, ուժ եւ շահեր» թեմային, կքննարկվեն անդրատլանտյան հարաբերությունների ապագան, ահաբեկչության դեմ պայքարը, Չինաստանի դերը միջազգային հարաբերություններում, Եվրոպայի ապագան, միջազգային անվտանգության համար պոպուլիզմի եւ ծայրահեղականության սպառնալիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում