Ինգուրի ՀԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը

Ինգուրի ՀԷԿ-ը երկու շաբաթով կանգնեցվել է հիդրոԷլեկտրակայանի դերիվացիոն թունելի վիճակի ուսումնասիրման համար, որպեսզի պատրաստվի նորոգման աշխատանքների համապատասխան ծրագիր, որոնք պլանավորում են կատարել 2018 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Sputnik Գրուզիա»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Ինգուրի-ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեխնիկական տնօրեն Գիյա Խուբուան: 

Ինգուրի ՀԷԿ-ի թունելի վերակառուցման նախագծի մրցույթը, որը հայտարարել է Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկը (EBRD), կավարտվի մարտի 1-ին: Խոսքը վերաբերում է 15-կիլոմետրանոց դրիվացիոն թունելին, որով ջուրը ջրամբարից տրվում է տուրբիններին: Նախագծի արժեքը գնահատվում է 35 միլիոն դոլար:

Այն ժամանակահավածում, երբ կանգնած կլինի Ինգուրի ՀԷԿ-ը, Աբխազիայում ԷլեկտրաԷներգիայի պակասը կլրացվի Վրաստանի եւ Ռուսաստանի Էներգահամակարգերով՝ 60 տոկոսը կմատակարարվի ռուսական կողմից:

Խուբուան նշել է, որ վրացական կողմն այս նպատակով ստիպված չի լինի էլեկտրաէներգիա գնել մերձակա հարեւաններից, քանի որ ջերմաէլեկտրակայաններն աշխատում են: «Հնարավոր է ոչ մեծ հզորություններ ստացվեն Հայաստանից»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում