AM | RU
USD
EUR
RUB

Պապս, պարտիզաններն ու մոխրագույն ձին

 

Պապս նման էր իր ճյուղավորված արմատները մայր հողի մեջ խոր մխրճած դարավոր կաղնու՝ ծառերի այդ թագավորի պես պինդ, անսասան: Անչափ համեստ էր, արդար ու աշխատասեր: Քնում էր արևի հետ ու արթնանում նրանից առաջ: Ողջ գյուղը դեռ տրված էր լինում առավոտյան նիրհի քաղցր թմբիրին, երբ պապս թամբում էր իր մոխրագույն ձին ու, նրա սմբակի ամեն հարվածի հետ շաղ տալով երկնքից թափված մարգարտահատիկների պես մաքուր ցողը, բարձրանում մեր գյուղին մտախոհ նայող Սարը՝ փայտի: Ժամը 9-ին պապս՝ խնամքով ածիլված ու տատիս արդուկած կոկիկ կոստյումը հագին, բացում էր գյուղական սպառողական ընկերության իր աշխատասենյակի դուռը, իսկ մեր տան չորանոցում խնամքով դարսված վառելափայտը բարձրացած էր լինում ևս մեկ շարքով:

1992 թ. նահանջի ու Մարտակերտի անկման տխուր օրերին, երբ թուրքի գիշակեր հայացքը Խաչենի հովտին նայում էր արդեն մեր գյուղը օղակած լեռնաշղթայի վրայից, պապս Համեստ տատի հետ միասին մնացել էր գյուղում: Ոչ իր խնամի Լևոնի տունը թիրախ դարձրած 500 կգ-անոց ավիառումբը, որի անողոք հարվածն անձնազոհաբար իր վրա էր վերցրել տան մոտի հսկայական ընկուզենին, ոչ պատահած հային սրի քաշող թուրքերի ներխուժման միանգամայն իրական վտանգը չէին կարողացել սասանել պապիս իմաստուն հանդարտությունը: Արթնանում էր ինչպես միշտ արևածագից առաջ, թերխաշ ձվի հետ անխռով խմում իր քաշած թթի օղու ավանդական բաժակը ու անցնում գյուղացու կյանքից անպակաս առօրեական գործերին:

Հարազատ եզերքի հետ կապված էր անհամար թելերով. Սարը տանող ճանապարհը, ամեն մետրի դիմաց մեկ ցարական ոսկե ռուբլի վճարելով, կառուցել էին իր նավթատեր հորեղբայրները, ովքեր յուրաքանչյուր ամառ հանգստանում էին Ցյուրիխում և Փարիզում, կնության առնում Ղարաբաղի ամենից նշանավոր տոհմերի աղջիկներին ու երբեք չէին մոռանում իրենց լեռնային գյուղի քարքարոտ ճամփան: Ու այդ պատասխանատվությունը՝ երկրի տիրոջ սերնդեսերունդ փոխանցվող պատասխանատվությունը չէր թողնում պապիս լքել գյուղը ու, ինչպես կասեր Էքզյուպերին, բոլոր նրանց, ում ընտելացրել է:

Ընտելացրածների մեջ ամենից շատ սիրում էր մոխրագույն ձիուն՝ իմ չարաճճի մանկության սիրելի ընկերոջը՝ խելացի աչքերով ու հպարտ սրտով Ջեյրանին: Այդ գեղեցիկ ու անհնազանդ կենդանու հետ լեզու գտնել կարողանում էր միայն պապս ու մենք՝ նրա թոռները՝ ես, Վահանը, Լևոնը: Սովորական տեսարան էր, երբ պապիցս ձին խնդրած հերթական հարևանը մեր տանից հեռանում էր գործնական տեսքով նրա վրա նստած ու րոպեներ անց հետ վերադառնում ոտքով, գլխիկոր և, պապիս հանձնելով տիրոջը տեսնելիս ուրախ վրնջացող Ջեյրանի սանձը, ասում, որ ապրելուց հոգնել դեռևս չի հասցրել:

Պատերազմական անհրաժեշտությունը շտաբային սպայի տեսքով 1993 թ ձմեռային մի օր բախեց նաև պապիս դուռը՝ հաղորդելով, որ ամենից անողորմ այդ հարկահանին այս անգամ անհրաժեշտ է պապիկիս ձին: Եղնիկներ ջոկատը հակառակորդին խորտակում էր թշնամու թիկունք դարձած Շահումյանի շրջանում, և բեռնակիր կենդանիններն անհրաժեշտ էին Մռավի լեռնաշղթայի մռայլ անդունդները երիզող նեղլիկ արահետներով տղաներին պարեն ու զինամթերք տանելու համար:
Պապս չէր կարող իր հավատարիմ ձիուն թողնել միայնակ ու սահմանված ժամին նա ևս հավաքի նշանակված վայրում էր: Պատկերացնում եմ, որքան ապարդյուն պերճախոսություն ու ջանքեր են թափել տղաները պապիս համոզելու համար, որ իրենց խոժոռ գագաթներով երկինքը քերծող Մռավի լեռները ձմռանը մահացու են թույլերի համար, որ այնտեղ ամեն ոլորանի հետևում թուրք գնդացրորդի տեսքով կարող է դարանակալել մահը, որ առաջադրված խնդիրներն ամեն գնով կատարելու հրամանը չի թողնելու օգնության հասնել հետ մնացողին:

Մի քանի օր հետո, երբ արդեն Եղնիկներ գնալն ու գալը դարձել էր պապիկիս կյանքի մի դրվագը, նրան ուղեկցող երիտասարդ զինվորականները բոլորին զարմացած պատմում էին, որ 75 տարեկան մարդը շարասյան մեջ երկրորդ է անցել Մռավի լեռներով՝ անհուսալիորեն հետ թողելով ճանապարհի սկզբին իրեն համոզել փորձող երիտասարդներին:

Հիմա, երբ իմ հպարտ պապն ու նրա մոխրագույն ձին անէաացել են տարիների մշուշում ու նրանց հիշատակի տխուր պահապանը գյուղի դատարկված տունը թողնել հրաժարվող իմ տատիկն է՝ աշխարհի ամենից բարի ու գեղեցիկ կինը, մենք՝ պապիկիս թոռները, գիտենք, որ երջանիկ լինել կարող ենք միայն մեր հայրենիքում, որտեղ ամեն օր միմյանց են հանդիպում մեր երեխաների զարմացած հայացքներն ու մեր պապերի պայծառ հիշատակը…

Սուրեն Սարումյան

 

Լրահոս
Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan