Պատմության և մշակույթի հուշարձանների տեղեկատվական բազան կդառնա առավել մատչելի
02/02/2017 17:24
Նմանատիպ
Կառավարությունը հավանություն տվեց Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ ծրագրով կապահովվեն հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների վերաբերյալ կադաստրային տվյալները, ձեռք կբերվեն հուշարձանների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները:
«Առավել մատչելի կդառնա դրանց վերաբերող տեղեկատվական բազան, կստեղծվեն հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության գործընթացների լիարժեք և արդյունավետ կառավարման հնարավորություններ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ կապահովվեն նաև հուշարձանների օգտագործման առավել անվտանգ օգտագործման խնդիրները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում