AM | RU
USD
EUR
RUB

Դինքն ամբողջությամբ նվիրվում էր աշխարհն ավելի լավը դարձնելու գործին. Մուրադ Բելգե

 

Հրանտ Դինքն արդար, մարդասեր, քաջ և բարոյական մարդ էր: Նա ամբողջությամբ նվիրվում էր աշխարհն ավելի լավը դարձնելու գործին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայտնի թուրք մտավորական, ակադեմիկոս, քաղաքացիական ակտիվիստ Մուրադ Բելգեն՝ Դինքի սպանության 10-րդ տարելիցին խոսելով պոլսահայ մտավորականի ապրած կյանքի և թողած ժառանգության մասին:

«Նրա հիմնական յուրահատկությունն այն էր, որ կարողանում էր ներսի բարությունն արտացոլել աշխարհի վրա: Երբ խոսում էր, հնարավոր չէր չնկատել, որ խոսում է համեստ և սիրով լեցուն մի մարդ: Կարծում եմ հենց դրա շնորհիվ էլ նրա հուղարկավորությունը վերածվեց չսպասված մի «իրադարձության»: Հրանտի համար երթի դուրս եկածների շարքում կային մարդիկ, ում սովոր էինք տեսնել քաղաքական բնույթի հավաքների ժամանակ: Սակայն շատ լավ հիշում եմ, որ բացի նրանցից կային նաև վերջիններիցս խիստ տարբերվող, մեկը մյուսին չնմանվող անձինք: Դա ապացույցն էր այն բանի, որ Հրանտն իր ձայնը լսելի էր դարձրել հասարակության շատ տարբեր շրջաններում և ստիպել էր սիրել իր անձը»,- նշեց Բելգեն:

Թուրք մտավորականն ընդգծեց, որ Դինքը մահվանից հետո իր հետքը թողեց Թուրքիայի հասարակության վրա: «Հրանտն արդեն չկա: Դատական գործը շարունակվում է: Կան մարդիկ, ովքեր վճռական են հետևելու դատին մինչև վերջ (և դա շատ իմաստալից է): Նրանք հասարակության հավաքական հիշողության մեջ Հրանտի գոյություն ունենալու «տեսանելի արդյունքն են»: Սակայն հավատացած եմ, որ կան նաև ազդեցություններ, որոնք անտեսանելի են»,- ասաց Բելգեն: Նա նշեց, որ մարդկանց մտածելակերպում գոյություն ունեցող Հրանտը կոչ է անում բոլորին լինել ավելի լավը՝ ասելով. «Մենք կարող ենք լինել ավելի լավը, քան կանք: Դա, իհարկե, ջանք կպահանջի, սակայն այն արժե»:

Արաքս ԿԱՍՅԱՆ

Լրահոս
Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել «Հրապարակ». «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել «Ժողովուրդ»․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը «Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում «Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 15 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan