AM | RU
USD
EUR
RUB

Ցանկացած բռնություն պարզապես հետաձգում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը. Հոգլանդ

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն անհամբերությամբ սպասում է տարածաշրջանային այցին` լսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակամարտող կողմերի դիրքորոշումները: Այս մասին համանախագահը հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում` նշելով, որ մտադիր է սերտորեն աշխատել Մինսկի խմբի իր գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ն երգրավվածությունը` կարգավորման հետագա ուղին նախանշելու հարցում:

-Պարո՛ն Հոգլանդ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ի՞նչ մոտեցումներ ունեք:

-Ես մտադիր եմ սերտորեն աշխատել Մինսկի խմբի իմ գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը հետագա ուղին նախանշելու հարցում: Իմ մասով ուզում եմ փաստել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ համանախագահ երկրների միջնորդությամբ խաղաղ կարգավորում ապահովելու իր հանձնառությանը:

-ՄԽ համանախագահները հունվարի 9-ին տարածած հայտարարության մեջ խուսափեցին հասցեական գնահատականներ տալ դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ: Որքանո՞վ են անհասցե հայտարարությունները նպաստում հակամարտության կարգավորմանը:

- Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ի հայտարարությամբ կողմերին կոչ արեցին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և խստիվ հետևել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ցանկացած բռնություն պարզապես հետաձգում է կարգավորումը և երկարաձգում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների տառապանքները: Վերջնական նպատակը պետք է լինի խաղաղությունն ու բարեկեցությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:

-Հնարավոր համարո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ընդգրկումը բանակցային գործընթացում` որպես բանակցող լիարժեք կողմ:

- Անձամբ ես մոտ ապագայում որևէ արմատական փոփոխություն չեմ կանխատեսում: Ուզում եմ շեշտել, որ Համանախագահները նախկինում նշել են, որ մենք հասկանում ենք հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները լսելու կարևորությունը: Իսկ այն, թե այդ դիրքորոշումներն ինչպես են ներառվելու բանակցություններում, մի հարց է, որ Համանախագահները շարունակում են քննարկել կողմերի հետ:

-Առաջիկա ամիսներին համանախագահները ծրագրո՞ւմ են այցելել տարածաշրջան:

- Իմ գործընկեր համանախագահները և ես խորհրդակցում ենք տարածաշրջան մեր հաջորդ այցի համար առավել հարմար ժամանակ գտնելու շուրջ: Անձամբ ես, անհամբերությամբ սպասում եմ այդ այցին, որպեսզի կարողանամ լսել բոլոր դիրքորոշումները:

-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում ե՞րբ է ծրագրվում:

- Համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևով, որը կարող է տևական կարգավորման հանգեցնել: Մենք շարունակում ենք խրախուսել նախագահներին ու արտաքին գործերի նախարարներին հանդիպել հնարավորինս շուտ՝ շարունակելու հիմնական հարցերի, այդ թվում՝ հրադադարի պահպանման կարևորության և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիարժեք կատարման համար քայլերի ձեռնարկման շուրջ կարևոր քննարկումները:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի

Լրահոս
ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել «Հրապարակ». «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել «Ժողովուրդ»․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը «Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում «Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 15 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan